Քաղաքականություն
Արմեն Աշոտյանը հերթական խախտումն է արձանագրել «Իմ քայլը» դաշինքի կողմից
Gohar Vardanyan
1 րոպե
1,091 դիտում
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել եւ գրել, որ հերթական խախտումն է արձանագրել «Իմ քայլը» դաշինքի կողմից:\r\n\r\nՆա, մասնավորապես, գրել է.\r\n\r\n«Հերթական խախտումը Իմ քայլը դաշինքի կողմից:\r\n\r\nՆրանց թեկնածուները համատարած ոտնահարում են օրենքը՝ փակցնելով իրենց քարոզչական նյութերը տաքսիների վրա, ինչը արգելված է Ընտրական օրենսգրքով:\r\n\r\nԿոնկրետ այս նկարներում Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանն է:\r\n\r\nՀրավիրում եմ ԿԸՀ եւ դիտորդների ուշադությունը:\r\n\r\nՀ.Գ. Սա էլ հիշեցում օրենքից:\r\n\r\nԸնտրական օրենսգիրք\r\n\r\nՀոդված 21\r\n\r\n2. Հանրության համար տեսանելի քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր կարող են փակցվել միայն`\r\n\r\n2) ֆիզիկական անձանց համաձայնությամբ` նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների (բացառությամբ պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, հանրակրթական դպրոցների, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի, հասարակական սննդի կամ առեւտրի օբյեկտների), տրանսպորտային միջոցների (բացառությամբ հասարակական տրանսպորտի եւ տաքսու) վրա կամ դրանց ներսում:\r\n\r\nԲազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի վրա քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր կարող են տեղադրվել միայն ֆիզիկական անձի սեփականությունը հանդիսացող տարածքում (այդ թվում` պատշգամբներում, պատուհանների վրա եւ այլն) կամ արտաքին պատերին տեղադրված վճարովի գովազդային վահանակների վրա»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Gohar Vardanyan
972
ՊՆ-ն պայմանագրային հիմունքներով աշխատանքի է հրավիրում մասնագետների՝ 105-165 հազար դրամ աշխատավարձով
Gohar Vardanyan
1,024
Լևոն Քոչարյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. գիշերել եմ ոչ միայն զորամասում, այլ նաև վրաններում
Gohar Vardanyan
1,020
ԱԱԾ, ՀՔԾ նոր բացահայտումներ. անակնկալ թղթապանակ է պատրաստվել. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
922
Ավելին Քաղաքականություն բաժնից
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
1 րոպե
1,298
3.0
Եվրոպական խորհրդի նախագահը մեղադրել է Օրբանին «կարմիր գիծը» հատելու մեջ
1 րոպե
261
Թույլատրվել է Սամվել Կարապետյանին սոցիալական ցանցում հրապարակել տեսաուղերձ. ՔԿ
1 րոպե
380
Սամվել Կարապետյանին չեն թույլատրել տեսաուղերձ հղել. փաստաբանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
1 րոպե
355