Պատահարներ
Հարձակվել են Գագիկ Համբարյանի վրա
Gohar Vardanyan
602 դիտում
Գյումրիի Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն ահանզագում է, որ նախօրեին հարձակվել են իր վրա։
Համբարյանն այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է․
«Հայտարարություն հանցագործության մասին
Դեկտեմբերի 4-ին, ժամը 09.30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի եւ Մայակովսկու փողոցի հատման վայրում՝ նակին «Կանգառ» խանութի մոտ, հարձակման եմ ենթարկվել Շիրակի պետհամալսարանի անգլերեն լեզվի եւ գրականության ամբիոնի վարիչ, Սահակ Մինասյանի ֆան-ակումբի կարկառուն ներկայացուցիչ Անահիտ Հովհաննիսյանի եղբոր՝ Ռաֆիկ Հովհաննիսյանի կողմից, որը, անակնկալի բերելով ինձ եւ այդ բանուկ վայրում գտնվող բազմաթիվ մարդկանց, այլանդակ հայհոյանքներ ուղղելով իմ եւ ընտանիքիս անդամների հասցեին՝ հարձակվեց ինձ վրա եւ մարմնական վնասվածքներ պատճառեց:
Այս խուլիգանության եւ ինձ մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ հայտարարություն եմ տվել ոստիկանության Գյումրի քաղաքի «Կումայրի» բաժնում:
Հիշեցնեմ, որ Անահիտ Հովհաննիսյանը, ում բազմաթիվ մարդկանց ներկայությամբ նրա կուռք Սահակ Մինասյանը «12 բալանի գիժ» էր անվանում, որեւէ խնդիր չունենալով իմ եւ Հ. Խորիկյանի հետ, դարձավ ՇՊՀ-ի նախկին ռեկտորի հանցակիցը՝ մեծ ուրախությամբ ընդգրկվելով տխրահռչակ նախկին ռեկտորի ապօրինաբար ստեղծած Էթիկայի հանձնաժողովի աշխատանքների մեջ:
Հավելեմ, որ Անահիտ Հովհաննիսյանը բազմիցս է բուհի աշխատակիցների մոտ պարծեցել, որ իր եղբայրը՝ Ռաֆիկ Հովհաննիսյանը, դանակը գրպանը ման է գալիս մեր թաղում՝ ինձ սպանելու նպատակով: Այդ հայտարարություններին ես միշտ վերաբերվել եմ հումորով, սակայն Անահիտ Հովհաննիսյանը շատ ճիշտ է, որ իր եղբայրը պոտենցիալ հանցագործ է, ինչի վերաբերյալ ապացույցը՝ դեկտեմբերի 4-ին եղբոր խուլիգանական արարքն է իմ անձի նկատմամբ»:
Նմանատիպ հոդվածներ
Արա Մինասյանի բանկային հաշվում հայտնաբերվել են խոշոր չափերով գումար, ոսկու ձուլակտորներ
Gohar Vardanyan
834
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Կրակոցներ Երևանում․բացահայտվել է հանցագործությունը
Gohar Vardanyan
792
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոտնձգության փորձ՝ անչափահաս աղջնակի նկատմամբ
Gohar Vardanyan
736
ՊԵԿ 3 աշխատակիցներ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք են ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
652
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
687
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,592
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,492
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
347