Քաղաքականություն
Իմ քայլը, ԲՀԿ, ՀՅԴ. ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
Gohar Vardanyan
1 րոպե
1,201 դիտում
ԿԸՀ-ն ամփոփում է այսօր կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Մշակվել են առաջին 83 ընտրատեղամասերից ստացված տվյալները, և արդեն իսկ հայտնի են ընտրությունների նախնական արդյունքները։
Այս պահի դրությամբ ամենաշատ ձայները հավաքել է Իմ քայլը» դաշինքը՝ 66.82 % ձայներով: Այս տեղամասերում դաշինքի օգտին քվեարկել է 10 500 ընտրող:
Թե ինչպես են բաշխվել ընտրողների ձայները, ներկայացնում ենք ստորև.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն- 575 ընտրող կամ ընտրողների 3.66%
«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն- 77 ընտրող կամ 0.49%
«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն-1324 ընտրող կամ 8.43 %
«Իմ քայլը» դաշինք- 10 500 ընտրող կամ 66.82 %
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 802 ընտրող, 5.10%
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն 55 ընտրող 0.35 %
«Ազգային առաջընթաց» կուսակցություն 45 ընտրող, 0.29 %
«Մենք» դաշինք- 273 ընտրող, 1.74 %
«Օրինաց երկիր» կուսակցություն- 153 ընտրող, 0.97%
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն- 233 ընտրող, 1.48 %
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 1676 ընտրող, 10.67 %
Այսօր Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են անցկացվել:
ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է թվով 11 քաղաքական ուժ` 9-ը կուսակցություն և 2 դաշինք:
Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը:
ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63 տոկոսը, ինչը 2017 թվականի ընտրություններից շուրջ 314 000-ով պակաս է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Gohar Vardanyan
972
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
478
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
831
Քանի պատգամավոր կունենա նոր ԱԺ-ն․ ռեյտինգային թեկնածուների ցուցակը
Gohar Vardanyan
1 րոպե
3,234
Ավելին Քաղաքականություն բաժնից
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
1 րոպե
1,298
3.0
Եվրոպական խորհրդի նախագահը մեղադրել է Օրբանին «կարմիր գիծը» հատելու մեջ
1 րոպե
261
Թույլատրվել է Սամվել Կարապետյանին սոցիալական ցանցում հրապարակել տեսաուղերձ. ՔԿ
1 րոպե
379
Սամվել Կարապետյանին չեն թույլատրել տեսաուղերձ հղել. փաստաբանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
1 րոպե
355