Սպորտ
ՀՖՖ մարզիչները կվերապատրաստվեն «Ռեալում» կամ «Ատլետիկոյում». Մելիքբեկյան
Gohar Vardanyan
588 դիտում
ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականների մարզիչները վերապատրաստում կանցնեն իսպանական թոփ ակումբներում՝ հավանաբար «Ռեալում» կամ «Ատլետիկոյում»: Այս մասօն լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը։
Նա հայտարարել է, որ նրանք ամենայն հավանականությամբ Իսպանիա կմեկնեն հունվարին: Նա նշեց, որ մասնագետները նման հնարավորություն կստանան ՀՖՖ նորանշանակ տեխնիկական տնօրեն իսպանացի Խինես Մելենդեսի օգնությամբ: Մելիքբեկյանը խոսեց իսպանացի հայտնի մասնագետի հետ պայմանագիր կնքելու եւ ՀՖՖ առաջիկա ծրագրերի մասին:
Մելիքբեկյանի խոսքով՝ իրենց գլխավոր ձեռքբերումը իսպանացի մասնագետների ներգրավումն է,- "առաջին հերթին, իհարկե Խինես Մելենդեսի մասին է խոսքը: Նա հունվարին ժամանելու է ՀՀ, մշտական բնակություն է հաստատելու իր 2 մարզիչների հետ, որոնցից մեկը պատասխանատու է լինելու մարզչական կրթության դասընթացների, մյուսը՝ մանկապատանեկան թիմերի հետ աշխատանքների համար: Շատ մեծ հույսեր ենք կապում Մելենդեսի հետ: Նրա առաջարկած ծրագիրը բավական լայնածավալ է: Դա պահանջելու է նաեւ մեր կողմից մարդկային ռեսուրսներ, մեծ ծավալի աշխատանք",- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
CONIFA-ն Արցախում ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն կանցկացնի
Gohar Vardanyan
1 րոպե
637
Մխիթարյանն այս տարի այլևս խաղադաշտ դուրս չի գա
Gohar Vardanyan
1 րոպե
564
Դոպինգ թեստերի դրական արդյունքները. ծանրորդ Մելինե Դալուզյանին եւս հեռացրել են մրցումներից
Gohar Vardanyan
974
Ովքեր են 2018թ-ի Հայաստանի 10-ը լավագույն մարզիկները
Gohar Vardanyan
1 րոպե
657
Ավելին Սպորտ բաժնից
Լուրերը մեկ տողով. Վարչապետից բանաձև մեր երկրի համար՝ պատերազմի, տնտեսության և ռիսկերի ֆոնին
1 րոպե
311
Արման Ծառուկյանը կրկին աշխարհի 15 լավագույն մարտիկների շարքում է
1 րոպե
432
Լուրերը մեկ տողով. Աշխարհում՝ նոր ռազմական ու քաղաքական զարգացումներ, ՀՀ-ում՝ ընտրություններին ընդառաջ հայտարարություններ
1 րոպե
608
Արման Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթեց Մուհամմադ Մոկաևին
1 րոպե
1,154
5.0