Սպորտ
Մխիթարյանով հետաքրքրվում է անգլիական «Էվերթոնը»
Gohar Vardanyan
658 դիտում
Անգլիական «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Մարկուս Սիլվան ցանկանում է իր թիմում տեսնել «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Փոխարենը՝ «Արսենալը» մտադիր է ձեռք բերել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Դենիս Սուարեսին: Այս մասին հաղորդում է Footballfancast.com-ը։
«Բարսելոնայի» կիսապաշտպանի տեղափոխության համար «զինագործները» պատրաստ են վճարել 20 մլն եվրո: «Էվերթոնն», իր հերթին, ցանկանում է «Գուդիսոն Պարկում» տեսնել Մխիթարյանին: Մխիթարյանին` լիվերպուլյան ակումբին վաճառելուց հետո, «Արսենալը» հնարավորություն կունենա գնելու Սուարեսին: Եթե ոչ ձմռանը, ապա ամռանը այս տեղափոխությունները հավանական են թվում:
«Էվերթոնում» հասկանում են, որ հայ կիսապաշտպանին գնելը հեշտ չի լինելու: Մխիթարյանի շաբաթական աշխատավարձը կազմում է 180 հազար ֆունտ սթերլինգ: Լիվերպուլցիների ամենաբարձր վարձատրվող խաղացողներն են Սիգուրդսոնը և Շնայդերլինը, որոնք ստանում են շաբաթական 120 հազար եվրո:
Նշվում է, որ Մարկուս Սիլվան ցանկանում է թիմում տեսնել Սիգուրդսոն-Մխիթարյան կիսապաշտպանության զույգը:
Նմանատիպ հոդվածներ
Կառավարությունն այլևս չի ֆինանսավորի Արոնյանի եւ Սարգսյանի շախմատի դպրոցը
Gohar Vardanyan
1 րոպե
995
Sky Sports. Մխիթարյանը կհեռանա՞ Արսենալից
Gohar Vardanyan
1 րոպե
658
Ռոնալդուին դատապարտել են 23 ամսվա պայմանական ազատազրկման
Gohar Vardanyan
1 րոպե
610
Մխիթարյանը վերսկսել է մարզումները
Gohar Vardanyan
1 րոպե
603
Ավելին Սպորտ բաժնից
Լուրերը մեկ տողով. Վարչապետից բանաձև մեր երկրի համար՝ պատերազմի, տնտեսության և ռիսկերի ֆոնին
1 րոպե
311
Արման Ծառուկյանը կրկին աշխարհի 15 լավագույն մարտիկների շարքում է
1 րոպե
432
Լուրերը մեկ տողով. Աշխարհում՝ նոր ռազմական ու քաղաքական զարգացումներ, ՀՀ-ում՝ ընտրություններին ընդառաջ հայտարարություններ
1 րոպե
608
Արման Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթեց Մուհամմադ Մոկաևին
1 րոպե
1,154
5.0