Քաղաքականություն
Գոտկատեղից ներքև հարվածելու նպատակ չունենք. Շարմազանով
Gohar Vardanyan
1 րոպե
324 դիտում
Հայաստանի Հանրապետական կուսակցության այսօր կայացած նիստում քննարկվել են ներքաղաքական խնդիրներ և կազմակերպչական հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա ընդգծել է, որ հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի արտաքին քաղաքականությանը։ ՀՀԿ մտահոգությունն են առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումները, որոնց մանրամասները հասարակությանը հայտնի չեն, իսկ ամփոփիչ հայտարարություններում ոչ մի խոսք չկա կարգավորման սկզբունքների մասին, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին։
«Մենք տեսնում ենք, որ Իլհամ Ալիևը և Էլմար Մամեդյարովն ինչ–որ հույսեր են կապում բանակցություններ հետ։ Մեզ շատ հետաքրքիր է, թե դրանք ինչ հույսեր են», – ասել է Շարմազանովըՙ հավելելով, «Եթե Փաշինյանը պայքարում էր մեր դեմ, մենք պայքարում ենք այն քաղաքականության դեմ, որը չի սպասրակում Հայաստանի և Արցախի անվտանգությանը։ Քննադատում ենք ոչ թե անձերին, այլ քաղաքական գիծը, որի նպատակը արդյունքում ոչ թե գոտկատեղից ներքև հարվածներ հասցնելն է, այլ քննադատությունը լսելի դարձնելն է, որպեսզի անփորձ իշխանությունը, որը 9 ամիսների ընթացքում կուտակել է սխալների պաշար, վերադառնա ճիշտ ուղի»:
Հիշեցնենք, որ ՀՀԿ նիստն այսօր անցկացրել է կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը։ Շարմազանովի խոսքով` կուսակցության ղեկավարի փոփոխության հարցը չի քննարկվում։
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
266
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
252
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
505
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
354
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
290
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
174