Քաղաքականություն
Մարուքյանի առաջարկը՝ Փաշինյանին
Gohar Vardanyan
382 դիտում
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ անհրաժեշտ է քաղաքացիների աշխատանքային իրավունքները պաշտպանող պետական մարմին:
«Հարգելի՛ գործընկերներ,
Այսօր գրությամբ դիմել եմ վարչապետին՝ առաջարկելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում ստեղծել աշխատանքի պետական տեսչություն։
Խնդիրն այն է, որ արդեն մի քանի տարի է, ինչ չի գործում աշխատանքի պետական տեսչությունը, իսկ ներկայիս առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը չունի լիազորությունների այն ողջ ծավալը, ինչ ուներ աշխատանքի պետական տեսչությունը (աշխատանքի տևողություն, արձակուրդ, ստաժ, չհրամանագրված աշխատողներ, աշխատավարձին առնչվող խնդիրներ և այլն)։
Ընդ որում, այստեղ խոսքը հատկապես բազմաթիվ գործատուների կողմից իրականացվող զանգվածային և պարբերական խախտումների մասին է։ Այսպես, հազարավոր քաղաքացիներ աշխատում են ծայրահեղ վատ պայմաններում՝ առանց օրենքով սահմանված ժամաքանակի սահմանափակման, առանց նորմալ հանգստյան օրերի՝ ստանալով չնչին աշխատավարձ։ Մյուսներն ընդհանրապես հրամանագրված չեն, ինչի հետևանքով հետագայում զրկվելու են աշխատած տարիները ստաժում հաշվարկելու իրավունքից և այդ տարիների համար չեն ստանալու աշխատանքային կենսաթոշակ և այլն։
Այսպիսով, թվարկված աշխատանքային բնագավառի խնդիրների կարգավորման մասով որևէ պետական մարմին չի զբաղվում և հետևաբար, աշխատողը կարող է միայն իր ոտնահարված իրավունքների պաշտպանության համար դիմել դատարան։ Իսկ դատարան դիմելը, հայտնի փաստ է, որ ծախսատար և ժամանակատար պրոցես է․ դատարան դիմելու համար անհրաժեշտ են խորը իրավական գիտելիքներ կամ դիմել փաստաբանի ծառայությանը։
Մի՞թե նշյալ պայմաններում աշխատող քաղաքացին կդիմի դատարան։ Ակնհայտորեն ոչ․ քաղաքացիների մեծ մասն ուղղակի խուսափում է դատապրոցեսում ներգրավվելուց, քանի որ վստահ չէ, որ անգամ ճիշտ լինելու պարագայում միայնակ կարող է հաղթել գործատուին։ Իսկ գործատուներն օգտվում են այդ փաստից և շարունակում խախտել աշխատողի իրավունքները, քանի որ երկրում գործազրկության մակարդակը շատ բարձր է և այլ աշխատող գտնելն առանձնապես բարդ խնդիր չէ։
Այսինքն, պետությունը մենակ է թողել իր քաղաքացուն գործատուի հետ, մինչդեռ, քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության մասով ունի պոզիտիվ պարտականություն։
Այսպիսով, անհրաժեշտ է վերստեղծել աշխատանքի պետական տեսչություն, որի լիազորությունը կլինի աշխատանքային իրավունքի բնագավառում վերահսկողությունը՝ ինչպես սեփական նախաձեռնությամբ, այնպես էլ համապատասխան դիմումի հիման վրա»,- գրել է Մարուքյանը:
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
266
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
252
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
503
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
352
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
290
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
172