Քաղաքականություն
Պարգևավճարների տրամադրման ընդունված ձևը պետք է փոխվի․ Լենա Նազարյան
Gohar Vardanyan
1 րոպե
330 դիտում
Պետական աշխատողներին պարգևավճարների տրամադրման ընդունված ձևը, պրակտիկան պետք է փոխվի. պարգևավճարներ պետք է տրվեն աշխատանքի արդյունքի հիման վրա, ինչը պետք է չափվի հստակ չափանիշներով և լինի աշխատակցի խրախուսման միջոց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը՝ հավելելով, որ Կառավարությունը պետք է մշակի չափորոշիչներ ու ներդնի այս մեխանիզմը:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է․
«․ Իմ աշխատանքի կազմակերպման համար նոր մեքենա, նոր կահույք, նոր տեխնիկա և այլ նոր իրեր չեն գնվել և ես չունեմ նման պահանջներ: Ինձ լիովին բավարարում են եղած աշխատանքային պայմանները: Միակ ցանկությունս է, որ իմ աշխատանքային տարածքը լինի բավարար ներկայանալի՝ Ազգային ժողովում հյուրեր ընդունելու համար: Եղած իրերն էլ անհարժեշտության դեպքում ոչ թե կփոխարինվեն նորով, այլ՝ կվերանորոգվեն:
. Լիագումար նիստերի դահլիճում միատեսակ քվեարկությունը շատ բնական է քաղաքական թիմի համար, քանի որ հիմնական քննարկումներն ու բանավեճերը տեղի են ունենում դրանից առաջ՝ խմբակցությունում ու հանձնաժողովներում: Խմդրում եմ բոլորին առավել ուշադիր հետևել խմբակցություններում ու հանձնաժողովներում տեղի ունեցող քննարկումներին:
. Համագործակցելու եմ առանց բացառության բոլոր լրատվամիջոցների բոլոր լրագրողների հետ: Ստեղծելու եմ պայմաններ արդյունավետ աշխատանքի համար և շատ ավելի հաճախ եմ մասնակցելու ճեպազրույցների, քանի որ արագ ու հստակ տեղեկությունների հաղորդումները շատ կարևոր են անխափան կապի համար»:
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
266
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
252
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
505
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
357
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
291
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
174