Քաղաքականություն
Հրանտ Մարգարյանի քննադատական ելույթից հետո Փաշինյանն «անսպասելիորեն» ուղերձ է հղել. «Ժողովուրդ»
Gohar Vardanyan
287 դիտում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունվարի 16-ից Արցախում ընթացող ՀՅԴ 33-րդ ընդհանուր Ժողովի աշխատանքների կապակցությամբ ողջույնի ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում, ՀՅԴ-ն իր հաղորդագրության մեջ ընդգծել է, որ ուղերձը ստացվել է ժողովի հինգերորդ օրը «անսպասելիորեն»:
Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Վահագն Մատինյանին, սակայն վերջինս ասաց, որ տեղյակ չէ ուղերձի բովանդակությունից։ Հետաքրքրվեցինք` ի վերջո ուղերձը հրապարակվելո՞ւ է։ «Չեմ կարող ոչինչ ասել։ Ամենայն հավանականությամբ, ուղերձը ընթերցվել է ժողովի ժամանակ։ Եթե ժողովը հարկ համարի հրապարակել, կհրապարակվի»,- ասաց նա։ Մինչ այդ նկատենք, որ ՀՅԴ-ում հակված են կարծելու, թե Փաշինյանի այս քայլը միտված է եղել իրենց հետ հարաբերությունները պահպանելու հատկապես ԱԺ ընտրություններում ՀՅԴ ձախողումից հետո, երբ նրանք չանցան խորհրդարան:
ՀՅԴ-ում կարծում են, թե Փաշինյանը ցանկանում է կամուրջները չայրել` հաշվի առնելով Սփյուռքում ՀՅԴ դերը, մանավանդ որ վարչապետը ցանկանում է բարձր պահել իր վարկանիշը Սփյուռքում։ Մի ուշագրավ բան եւս. ողջույնի ուղերձը եղել է ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանի ելույթից հետո, որտեղ նա քննադատել էր նոր իշխանություններին»:
Մանրամասներըՙ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
266
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
252
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
515
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
377
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
310
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
186