Քաղաքականություն
Մաղթում եմ ձեզ թավշյա հեղափոխություն․Էդմոն Մարուքյանը՝ Ադրբեջանին
Gohar Vardanyan
1 րոպե
322 դիտում
Ես ստիպված եմ անդրադառնալ հայաստանյան ընտրությունների մասին Ադրբեջանի պատվիրակների ելույթներին, ընտրություններից հետո ստեղծված նոր հնարավորություններին, ինչպես նաեւ նախկին քրեական վարչակարգին: Այս մասին Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նստաշրջանում Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցի քննարկման ժամանակ իր ելույթում նշել է հայկական պատվիրակության ներկայացուցիչ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Եթե որեւէ մեկը խոսում է քրեական վարչակարգի մասին, ապա Ադրբեջանի պատվիրակները վերջիններից են, որ կարող են խոսել այդ մասին: Հենց այս պահին զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում Ադրբեջանում, որտեղ մարդիկ պահանջում են ազատել քաղաքական բանտարկյալներին եւ որտեղ նրանց իրավունքներն ու ազատությունները ոտնահարվում են ամենախայտառակ կերպով:
Ադրբեջանը չի կատարել ՄԻԵԴ-ի քաղաքական բանտարկայլներին վերաբերող որոշումները եւ այս ֆոնին դուք խոսում եք Հայաստանի ժողովրդավարացման մասին:
Ժողովրդավարության ավելցուկ ոչ մի երկրում գոյություն չունի: Մենք ունենք դրա առաջխաղացումը կամ հետընթացը: Ես շատ ուրախ եմ, որ ժողովրդավարությունը Հայաստանում հաստատուն կերպով զարգանում է: Այդուամենայնիվ, ծիծաղելի է այդ գործընթացներին վերաբերող հայտարարություններ լսել Ադրբեջանից. երկիր, որտեղ առկա են լրջագույն թերություններ դեմոկրատացման գործընթացներում եւ որ ավելի կարեւոր է՝ մարդու իրավունքների եւ ազատությունների ոլորտում:
Հուսով եմ՝ այստեղ բոլորը հասկանում են, որ այս սադրիչ ելույթների նպատակը գլխավոր քննարկումները լիագումար նստաշրջանի օրակարգից շեղելն է, այդ թվում քաղաքական բանտարկյալների իրավիճակը Ադրբեջանում: Ամեն դեպքում, հայկական պատվիրակության անունից ես կցանկանայի ասել, որ մենք ուրախ ենք տեսնել՝ որքան ուշադիր են հետեւում են մեր ադրբեջանական գործընկերները Հայաստանում ժողովրդավարական զարգացումներին եւ հուսով եմ, որ նրանք կսովորեն մեզանից՝ ինչպես է ժողովրդավարությունը լինում:
Ուստի, ես ձեզ խորհուրդ կտայի զբաղվել ձեր ժողովրդավարությամբ: Ես մաղթում եմ ձեզ թավշյա հեղափոխություն որքան հնարավոր է շուտ՝ ձեր իսկ բարօրության համար»,-ասել է Էդմոն Մարուքյանը:
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
266
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
252
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
516
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
379
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
310
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
186