Քաղաքականություն
«Փաստ». «Պրեմյա»՝ յուրայիններին, օպտիմալացում՝ մյուսներին
Gohar Vardanyan
300 դիտում
«Փաստ» թերթը գրում է. «Հանգստյան օրերի հիմնական տեղեկատվական առիթը պարգևավճարների թեման էր: Մի շարք մարզպետներ Ամանորի շեմին որոշել էին իրենց և իրենց տեղակալներին, օգնականներին բարձր պարգևավճարներ տրամադրել: Նոր իշխանությունների ցանկացած քայլ, այդ թվում՝ ֆինանսական գործարքների հետ առնչվող, գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում, ինչը բնական է: Նախորդ իշխանության հետ կապված կարծրատիպերը վերջնականապես արմատախիլ չեն եղել, իսկ իշխանության վարքը դեռևս այդ կարծրատիպերին որոշակի կենսունակություն է հաղորդում:
Խնդիրը, սակայն, ոչ թե պարգևավճարն է ինքնին, այլ այն, որ իշխանությունները շարունակում են անփութորեն վատնել իրենց վստահված ահռելի քաղաքական կապիտալը: Հասարակությունն ակնկալում է որակապես նոր մակարդակի վերնախավ, որի հանդեպ, բնականաբար, խստապահանջ է, իսկ վերնախավը ոչ միայն հեռու է ասկետիզմի դրսևորումներից, այլ լրիվ հակառակը:
Ավելին՝ նույնիսկ նեղսրտում են, թե ինչո՞ւ են համեմատվում ՀՀԿ–ի հետ կամ արդյո՞ք իրավունք չունեն խաշ ուտելու: Խնդիրն ունի մեկ այլ կողմ ևս: Իշխանությունները անընդհատ հայտարարում են կառավարության օպտիմալացման և արդյունավետության բարձրացման մասին, որոնք ենթադրում են որոշակի ցավոտ ռեֆորմներ: Արդեն սեղանին կա դրված կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը, և ենթադրվում է, որ որոշ նախարարություններ կմիավորվեն, որոշները ընդհանրապես կփակվեն: Եվ այս պայմաններում պարգևավճարների աղմկահարույց թեման, անշուշտ, կուռ հակափաստարկ է ընդդեմ այդ փոփոխությունների: Ստացվում է՝ այդ փոփոխություններն արվում են այլոց, բայց ոչ երբեք քաղաքական թիմի հաշվին: Մոտավորապես նույն կերպ էլ փաստացի բաժանվել են պարգևավճարները՝ իրենք իրենց, բայց ոչ ստորին և միջին օղակի աշխատողներին, որոնք ունեն այդ պարգևավճարների և դրանցով մոտիվացվելու կարիքը: Փոխարենն այդ ստորին և միջին օղակի աշխատողների գլխին անընդհատ թափահարվում է օպտիմալացման սպառնալիքը:
Բացի կադրային սնանկությունից, այս քաղաքականությունը կարող է տանել մեկ այլ տեղ ևս, երբ օպտիմալացման վախից բոլոր օղակներում սկսվի կուսակցականացման պրոցես, պարզապես այս դեպքում ՀՀԿ–ի փոխարեն կսկսվի հոսք դեպի ՔՊ՝ բնականաբար աշխատանքը չկորցնելու նկրտումներից ելնելով»:
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
266
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
252
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
515
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
376
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
309
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
186