Քաղաքականություն
Քոչարյանի պաշտպանները ստացել են կալանքի վերաբերյալ որոշումը
Gohar Vardanyan
1 րոպե
355 դիտում
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները երեկ օրվա արվարտին ստացել են Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը:
Այս մասին մեր զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Նա ասաց, որ ծանոթացել է դատարանի որոշմանը:
Երեկ պաշտպանական կողմը բարձրաձայնել էր, որ դատարանը պաշտպանական կողմին չի տրամադրել որոշումը:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, հունվարի 18-ին Ռոբերտ Քոչարյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու որոշում էր կայացրել՝ բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը:
Պաշտպանական կողմը որոշման հրապարակումից անմիջապես հետո Վերաքննիչ բողոք է ներկայացրել:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 7-ին որոշեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչից հետո Քոչարյանը կալանավորվեց: Պաշտպանները Վերաքննիչի այս որոշումը արդեն իսկ բողոքարկել են Վճռաբեկ դատարան: Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
266
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
252
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
526
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
390
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
320
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
198