Քաղաքականություն
Չեմ հավատում, որ Հայաստանի ղեկավարությունը կարող է Արցախի ճակատագիրը անորոշ դարձնել․Դավիթ Բաբայան
Gohar Vardanyan
1 րոպե
294 դիտում
Մենք ողջունում ենք, որ Հայաստանի նոր իշխանություններն ավելի շատ են խոսում այն մասին, թե Արցախը պետք է վերադառնա բանակցային գործընթացի սեղանի շուրջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը։
Գրառման մեջ ասվում է․
«Բայց մենք հենց առաջին օրվանից էլ ասել ենք՝ այո, ողջունելի է այդ տեսակետը, սակայն սա բարդ գործընթաց է՝ աշխատատար և ժամանակատար: Հաշվի առնելով, որ Ադրբեջանը երբևէ չի համաձայնի, որպեսզի վերականգնվի լիարժեք ձևաչափը, և դրա համար ամեն ինչ անելու է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք այդ գործընթացից: Այնպես որ, մենք ողջունում ենք ցանկացած հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև, որովհետև այն դիտարկում ենք՝ որպես բանակցային գործընթացի շարունակականություն և տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն պահպանելու միջոց:
Եվ ես չեմ հավատում, որ Հայաստանը և Հայաստանի ղեկավարությունը կարող է Արցախի նկատմամբ քայլեր ձեռնարկել, որը կարող է մեր ճակատագիրը անորոշ դարձնել, որովհետև դա կնշանակի ինքնասպանություն նաև հայոց պետականության համար: Իսկ մենք երբևէ չպետք է վախենանք, մտահոգվենք, որ մեզ կարող են ինչ-որ բան պարտադրել, դա կարող է լինել միայն մի դեպքում, եթե մենք սխալ արտաքին քաղաքականություն վարենք, եթե պառակտվի հայությունը կամ Հայաստան-Արցախ Սփյուռք եռամիասնությունը ուժեղ չլինի, կամ մեր բանակը թուլանա»:
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
266
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
252
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
535
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
407
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
334
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
204