Քաղաքականություն
Մեկ ու կես ժամ հանդիպումը Դավոսի միջանցքներում չեն պլանավորում. Ստյոպա Սաֆարյան
Gohar Vardanyan
325 դիտում
Չեմ կիսում դավադրական տեսությունները, որոնք բարձրաձայնվում են այս հանդիպումների կապակցությամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանը:
Ըստ նրա՝ այս հանդիպումները բանակցությունները նոր էջից սկսելու պայմանավորվածություններ ձեռք բերելու համար են:
«Չգիտեմ՝ որքան վաղ է պլանավորված եղել հանդիպումը, բայց համաձայն եմ, որ մեկ ու կես ժամ հանդիպումը հենց այնպես Դավոսի միջանցքներում չեն պլանավորում։ Ենթադրում եմ, որ Մամեդյարով-Մնացականյան հանդիպման արդյունքները երկու երկրների նախագահներին են փոխանցվել:
Չեմ կարող ասել՝ այդ հանդիպման, որ դետալի շուրջ ինչ համաձայնություն են տվել նրանց վերադասները, բայց ակնհայտ է, որ երկու կողմից էլ ազդակներ եղել են, և ՀՀ վարչապետն ու Արդբեջանի նախագահն, ըստ էության, համաձայնել են այդ հանդիպման ընթացքում քննարկված մի շարք հարցերի, որոնց շուրջ առնվազն նախարների մասով եղել է համաձայնություն: Չլիներ այդպիսի համաձայնություն, իմ կարծիքով, չէր կարող տեղի ունենալ երկրի ղեկավարների մակարդակով հանդիպում», - նշեց Սաֆարյանը:
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
266
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
252
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
528
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
393
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
322
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
199