Քաղաքականություն
Փաշինյանը պետք է գաղտնազերծի, թե Արցախի հարցով ինչ բանակցություններ է վարել ռեժիմը․Ժիրայր Սեֆիլյան
Gohar Vardanyan
1 րոպե
256 դիտում
Ինչ վերաբերվում է Արցախի հարցին և տեղի ունեցող այժմյան բանակցություններին, նախևառաջ կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ այսօրվա իշխանությունը, անձամբ Նիկոլ Փաշինյանը, գաղտնազերծեր անցյալ 10-20 տարիների բանակցությւոնների պրոցեսը, որպեսզի պարզ դառնա, թե նախորդ ռեժիմը, որպես հանցագործ ռեժիմ, ընդհանրապես ի՞նչ բանակցություններ է վարել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը։
Գրառման մեջ մասնավորապես ասվում է․
«Իսկ ինչ վերաբերվում է այսօր ընթացող բանակցություններին՝ մեր համոզմամբ այս հարցում ևս պարոն Փաշինյանը պետք է բոլորովին այլ մոտեցում ցուցաբերի. նախևառաջ պետք է հրաժարվենք այսպես կոչված Մադրիդյան սկզբունքներից և պետք է նոր բանակցության տրամաբանություն մեջտեղ բերվի, որը միայն ու միայն կարող է ի շահ մեր ժողովրդի լինել։ Եթե այս գործողություններն առաջիկա օրերին չկատարվեն, կարծում եմ, որ կխորանան մտահոգությունները, որ հնարավոր է՝ կրկին ժողովրդի թիկունքում, ի վնաս մեզ ինչ-որ գործընթաց, ինչը ոչ մի դրական բանի չի բերի: Այս հարցում պարոն Փաշինյանն անելիք ունի: Համոզված եմ, որ մեր ժողովուրդը գործող իշխանությունների կողքին է, ուստի իշխանությունները հանգիստ, շատ վստահ, հայկական շահերը պաշտպանողի դերում կարող են նստել բանակցությունների սեղանին՝ չհարմարվելով մինչ այդ ցուցաբերված պարտվողական ու դավաճանական ընթացքին: Մենք բոլորս հիշում ենք քառօրյա պատերազմը, որը դավաճանության գագաթնակետն էր: Նաև համոզված ենք, որ եթե երկրում տեղի չունենար համարժեք ռեակցիա, հակազդում, տվյալ դեպքում նկատի ունեմ Սասնա Ծռերի գործողությունը, ապա վստահ ենք, որ շարունակվելու էր այդ դավաճանական ընթացքը, այնինչ Սասնա Ծռերի գործողությամբ կարողացանք կանխել այդ ամենը:
Հատված 2019 թվականի հունվարի 19-ին Ստեփանակերտում արցախաբնակ մեր հայրենակիցների հետ հանդիպմանն իմ ունեցած ելույթից»։
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
266
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
252
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
528
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
393
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
322
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
199