Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կառավարությունը հաստատեց առաջիկա 5 տարվա ծրագիրը
Gohar Vardanyan
362 դիտում
Կառավարության արտահերթ նիստում հաստատվեց կառավարության նոր ծրագիրը, որը կներկայացվի Ազգային ժողով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս ծրագրով իրենք ազդարարում են տնտեսական հեղափոխության մեկնարկը։
Նա ընդգծեց, որ դեռևս երկու օր առաջ ծրագիրը հրապարակվել է և եղել են որոշակի արձագանքներ. «Մենք նաև կառավարությունում այդ արձագանքների քննարկում նախաձեռնեցինք աշխատաքային կարգով և այդ քննարկումը մեզ օգնեց ևս մեկ անգամ արձանագրել, ու այս ծրագիրը լիարժեք համապատասխանում է մեր ունեցած հայեցակարգային պատկերացումներին: Իհարկե, ԱԺ-ում ես այդ մասին առավել մանրամասն կխոսեմ: Բայց մեր հայեցակարգային մոտեցման համար անկյունաքարային նշանակություն ունի հետևյալը, որ մենք հռչակել ենք տնտեսական հեղափոխության հայեցակարգը, և այս ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը՝ արձանագրելով, որ կառավարության գործառույթը շարունակում է մնալ այնպիսին, ինչպիսին եղել է ՀՀ-ում թավշյա հեղափոխության քաղաքական հարթակի պատասխանատվությունը: Եվ դա հնարավորություններ ստեղծելն է»:
Հիշեցնենք, որ ըստ Սահմանադրության` այսօր կառավարության ծրագիրը ներկայացնելու վերջնաժամկետն է, եւ այն պետք է արդեն ուղարկվի խորհրդարան, որից 24 ժամ հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կհայտարարի առաջին նստաշրջանի շարունակման օրը` քննարկման առարկա դարձնելով այդ փաստաթուղթը։
Թեեւ փետրվարի 6-ին կառավարության ծրագրի նախագիծը հրապարակվել էր, սակայն կառավարության նախորդ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր մինչեւ վերջին օրը սպասել, շանսը օգտագործել եւ խմբագրական աշխատանքներ կատարել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վրաստանի ադրբեջանցիները պահանջում են հանել Արցախյան հերոսի կիսանդրին
Gohar Vardanyan
639
Դուք սարքեք, թող երեխեքը քանդեն, ոչ թե դուք քանդեք, երեխեքը քանդելու բան չունենան. Փաշինյան
Gohar Vardanyan
754
Առաջին բեռնատար ճոպանուղին և զիփլայնը լեռնային դիրքերում
Gohar Vardanyan
721
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 46 դպրոց կկառուցվի և կհիմնանորոգվի. Սուրեն Պապիկյան
Gohar Vardanyan
1 րոպե
522
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում զգալի կտաքանա. 3-րդ համաշխարհայինն արդեն սկսվել է
1 րոպե
129
Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է, պարզապես այն դեռ ոչ ոք չի հայտարարել
1 րոպե
262
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
655
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
510