Քաղաքականություն
Փաշինյանն Արծվիկ Մինասյանին պաշտո՞ն կառաջարկի
Gohar Vardanyan
300 դիտում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է առաջիկայում պաշտոն առաջարկել ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին, որը թավշյա հեղափոխությունից հետո նրա կառավարության անդամ էր, զբաղեցնում էր ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնը:
Ըստ մեր տեղեկությունների` Փաշինյանն այս քայլին է գնալու՝ հաշվի առնելով Մինասյանի փորձառությունը, նաեւ սա տեղավորվում է ՀՅԴ-ի հետ համագործակցության պատրաստակամության մասին իր հայտարարության տրամաբանության շրջանակներում: Սակայն Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ չի լսել նման խոսակցություն, առավել եւս առաջակություն չի ստացել։
«Այնուամենայնիվ, եթե առաջակություն էլ լինի, չեմ ընդունի։ Չեմ համաձայնի որեւէ քաղաքական պաշտոնի, որովհետեւ ես չեմ ուզում լինել մի կառավարությունում, որտեղ ուղղակի կատարող եմ լինելու»,-նշեց նա՝ հավելելով,- «Սակայն պատրաստ եմ իմ ուժերի չափով օգնել իշխանություններին, առաջարկություններ անել եւ այլն»:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Փաշինյանի ելույթից հետո դատական համակարգում ուշագրավ իրադարձություններ են զարգանում. Ժողովուրդ
Gohar Vardanyan
1 րոպե
1,031
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր մտերիմ ռեկտորը իրեն 554-ի տեղը 855․000 աշխատավարձ է նշանակել․Մարուքյանը՝ ԿԳՆ-ին
Gohar Vardanyan
699
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը փողոցային առևտրի մասին՝ բոլորս դավայ, Մաշտոցի պողոտա ու դառնում ենք արևելյան բազար
Gohar Vardanyan
1 րոպե
649
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
87
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
125
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում զգալի կտաքանա. 3-րդ համաշխարհայինն արդեն սկսվել է
1 րոպե
913
Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է, պարզապես այն դեռ ոչ ոք չի հայտարարել
1 րոպե
435