Քաղաքականություն
Հասարակությունը պիտի շնորհակա՞լ լինի, որ համայնքներում Փաշինյանի "կեպիներն ու սելֆիի ձողիկներին" չեն կարգել ղեկավարներ․Աշոտյան
Gohar Vardanyan
1 րոպե
287 դիտում
Այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում Լենա Նազարյանն ասել է, որ եթե իշխանությունները ցանկանային, ապա ՏԻՄ ընտրություններին բոլոր 24 համայնքներում կհաղթեին իր թեկնածուները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Արմեն Աշոտյանը՝ հավելելով․
«Իրականում ՏԻՄ ընտրություններին իշխանության թեկնածուները պարբերաբար պարտվել են նաև նախկինում: Սա չէ հարցը:
Հարցը նա է, որ տիկին Նազարյանը բարձրաձայն խոստովանում է, որ որևէ ընտրություններին հաղթելու համար կարևորը ոչ թե ժողովրդի ցանկություններն են, այլ իրենց իշխանության որոշումը ամեն գնով անցկացնել թե չանցկացնել սեփական թեկնածուներին:
Հետաքրքիր է. եթե Նիկոլ Փաշինայնը որոշեր, որ պիտի իր թեկնածուները հաղթեն, ապա ի՞նչ կերպով և մեթոդաբանությամբ կապահովեր այդ հաղթանակը:
Ասեմ: Այնպես, ինչպես խորհրդարանական ընտրություններին ապաահովեցին իրենց անհայտ և անկենսագրություն բազմաթիվ թեկնածուների աստղաաբաշխական թվերը, գործածելով վարչական ողջ ռեսուրսը և հակաքարոզչությունը, գործի դնելով տեղեկատվական տեռորի իրենց սիրած գործիքակազմը ճիշտ այնպես, ինչպես արեցին հանրապետականների հանդեպ պառլամենտական ընտրություններին:
Իսկ հիմա էլ ակնկալում են, որ հասարակությունը պիտի շնորհակա՞լ լինի իրենց, որ գոնե համայնքներում Փաշինյանի հերթական "կեպիներն ու սելֆիի ձողիկներին" չեն կարգել ղեկավարներ:
Ընդունեք տիկին Նազարյանի այս ինքնախոստովանությունը»:
Նմանատիպ հոդվածներ
160 մեքենայի համար նախատեսված նոր ստորգետնյա կայանատեղի կշահագործվի
Gohar Vardanyan
1,721
Սաակաշվիլին ԴՆԹ անալիզ է հանձնելՙ պարզելու էթնիկ ծագումը
Gohar Vardanyan
1 րոպե
854
Հայր և որդի Արսենյաններն իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել. Լրատվամիջոց
Gohar Vardanyan
1 րոպե
795
20 համայնքներից միայն 2-ում են ՔՊ-ականները հաղթել
Gohar Vardanyan
1 րոպե
763
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
600
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
469
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
406
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
257