Քաղաքականություն
Մի լրատվամիջոց ճշգրիտ մեջբերում է արել, մեկ այլ լրատվամիջոց՝ որոշել է նենգափոխել միտքը․ Լենա Նազարյան
Gohar Vardanyan
1 րոպե
234 դիտում
«Ահա վառ օրինակ, թե ինչպես է մի բառի փոփոխությամբ փոխվում ասվածի իմաստը, իսկ իմաստների ու մտքերի նենգափոխումների որոշ վարպետ գործիչներ դրա հիման վրա մոլորեցնող ենթադրություններ են անում: Մի լրատվամիջոց (GalaTV) ճշգրիտ մեջբերում է արել, մեկ այլ լրատվամիջոց՝ (News.am) որոշել է նենգափոխել միտքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ հավելելով․
«Իսկ պատմությունը հետևյալն է. այսօր ճեպազրույցի ժամանակ ասել եմ, որ եթե անցած ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն առաջադրեր թեկնածուներ ՀԱՎԱՆԱԲԱՐ հաջողություն կգրանցեր: Երևի նորմալ է չէ՞ որ ես հավատում եմ իմ քաղաքական թիմի հավանական հաջողությանը: Եթե հանում ենք ՀԱՎԱՆԱԲԱՐ բառը ստացվում է, որ ոչ թե ընտրողն է որոշում ընտրությունների ելքը, այլ կուսկացությունը վստահ է, որ կհաղթի ու այստեղ, իհարկե, արդեն տարբեր մեկնաբանությունների տեղ է առաջանում: Բացի այդ, ասել եմ, որ ՔՊ-ն չի՛ առաջադրել թեկնածուներ (բոլոր 7 ՔՊ թեկնածուներն ինքնառաջադրվել են), քանի որ չի ցանկանում մոնոպոլիզացնել քաղաքական դաշտը: Ահա, մի բառի տարբերությամբ մեդիան և որոշ մարդիկ փորձում են փոխել ասվածի տրամաբանությունը և մարդկանց տպավորությունը»։
Նմանատիպ հոդվածներ
160 մեքենայի համար նախատեսված նոր ստորգետնյա կայանատեղի կշահագործվի
Gohar Vardanyan
1,721
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետը Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ գետնից վերցնում է աղբը
Gohar Vardanyan
1,493
Սաակաշվիլին ԴՆԹ անալիզ է հանձնելՙ պարզելու էթնիկ ծագումը
Gohar Vardanyan
1 րոպե
854
Հայր և որդի Արսենյաններն իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել. Լրատվամիջոց
Gohar Vardanyan
1 րոպե
795
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
135
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
140
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
149
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
166