Քաղաքականություն
Նվեր Ծառուկյանը որևէ առնչություն չունի կատարված դեպքի հետ․ փաստաբանի պատասխանը Նարե Մանուկյանին
Gohar Vardanyan
1 րոպե
486 դիտում
«Ծանոթանալով Նարե Մանուկյանի բաց նամակում իմ վստահորդ Նվեր Ծառուկյանի վերաբերյալ հնչեցրած անհիմն մեղադրանքներին՝ տեղեկացնում եմ, որ քրեական գործի առաջին իսկ օրվանից Նվեր Ծառուկյանը հասանելի է եղել քննությանը, հարցաքննվել է վկայի կարգավիճակով, ինչպես նաև կատարվել են մի շարք այլ քննչական գործողություններ: Ի սկզբանե կատարված քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Նվեր Ծառուկյանը որևէ առնչություն չունի կատարված դեպքի հետ: Բոլորին հորդորում եմ զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող ապատեղեկատվության տարածումից և անտեղի չշահարկել իմ վստահորդ Նվեր Ծառուկյանի անունը»:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ «Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով փետրվարի 10-ին հիվանդանոցում մահացած Աբովյան քաղաքի բնակիչ 21-ամյա Ջիվան Հարությունյանի քույրը բաց նամակով դիմել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կնոջը՝ Ջավահիր Ծառուկյանին:
«29.01.2019. ամսաթիվ, որ միգուցե Ձեզ համար սովորական է, բայց մի ամբողջ գերդաստանի համար հավերժ սևով ներկված:
Այդ օրվանից լուրերում շրջանառվում է միայն Մանուկյան ազգանունը, և ես՝ լինելով Մանուկյան «Կլանի» ներկայացուցիչ, ինչպես լրատվամիջոցներն են շահարկում, Ձեզ մի հարց ունեմ։
Հե՞շտ է գիշերը գլուխը դնել բարձին և հանգիստ քնել՝ մտածելով, որ միգուցե Ձեր տղայի հրամանով հիմա ինչ-որ մեկը կյանքին հրաժեշտ է տալիս, իսկ պատճառը պարզ է. նա կարծում է, որ Աբովյան քաղաքը իրենն է, և բոլորը պետք է իրեն հնազանդվեն ու ենթարկվեն, հակառակ դեպքում մահն անխուսափելի է դառնում։ Նրա տված հրամաններից մեկի պատճառով եղբորս ընկերը՝ 30-ամյա Արտաշես Գևորգյանը, տեղում մահացավ, իսկ եղբայրս՝ Ջիվան Հարությունյանը, ով երեկ կդառնար 21 տարեկան, 12 օր կյանքի ու մահու կռիվ տալուց հետո նույնպես կյանքից հեռացավ:
Ի գիտություն Ձեզ և շատերի, մեր Ջիվանը մի բացառիկ լուսավոր մարդ էր, օժտված աննկարագրելի բարությամբ, մարդասիրությամբ, ջերմ ու կարեկցող բնավորությամբ և այլ կարևոր մարդկային արժանիքներով, որոնք, թերևս, կիլոմետրերով հեռու են Ձեր տղայից ու նրա շրջապատից։ Իմ այս խոսքերը կարող է փաստել յուրաքանչյուր ոք, ով գեթ մեկ անգամ շփում է ունեցել նրա հետ։ Այդ չարաբաստիկ օրն էլ նա դեպքի վայրում էր հայտնվել՝ րոպե առաջ եղբայրների կողքին լինելու ցանկությունից դրդված։
Հիմա խնդրում եմ ասեք, թե որդեկորույս ընտանիքները ինչպե՞ս են շարունակելու ապրել, իսկ Ձեր որդին ազատության մեջ իր հաճույքները վայելել։ Ի՞նչու Ձեր որդին պետք է շարունակի ապրել, իսկ իմ եղբորից մնան միայն հիշողություններ: Հե՞շտ է լինել մարդասպանի մայր՝ գիտակցելով, որ Ձեր մեղքի բաժինը մեծ է այսպիսի հրեշ մեծացնելու ու դաստիարակելու գործում, հե՞շտ է ապրել ու վայելել կյանքը՝ իմանալով, որ դուք շատերին զրկել եք կյանքից ու մարել շատ ընտանիքների օջախի լույսը։
Ձեր մեղքի բաժինը մեծ է նաև նրանում, որ Ձեր որդուն շրջապատել եք անսիրտ, անհոգի արարածներով, որոնց համար մարդկային կյանք խլելը ոչ այլ ինչ է, քան առօրյա զբաղմունք։
Անհայտ է, թե ինչքան ճակատագրեր դեռ պետք է խեղաթյուրվեն ձեր ընտանիքի թեթև ձեռքով: Հույս ունեմ, որ անգամ եթե օրենքով պատիժ չկրեք ձեր մեղքերի համար, պատասխան կտաք Աստծո դատաստանի առջև։
Հ.գ. Ձեր որդուն սխալ անուն եք ընտրել. Նվերի փոխարեն պետք է Պատիժ դնեիք»,- նշել էր նա։
Նմանատիպ հոդվածներ
160 մեքենայի համար նախատեսված նոր ստորգետնյա կայանատեղի կշահագործվի
Gohar Vardanyan
1,721
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետը Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ գետնից վերցնում է աղբը
Gohar Vardanyan
1,493
Սաակաշվիլին ԴՆԹ անալիզ է հանձնելՙ պարզելու էթնիկ ծագումը
Gohar Vardanyan
1 րոպե
854
Հայր և որդի Արսենյաններն իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել. Լրատվամիջոց
Gohar Vardanyan
1 րոպե
795
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
137
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
140
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
149
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
166