Քաղաքականություն

Հայկ Մարությանին դատի են տվել․ «Հրապարակ»

Gohar Vardanyan 442 դիտում
Հայկ Մարությանին դատի են տվել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուն պես մայրաքաղաքում ապօրինի շինությունների ապամոնտաժման ցավոտ գործընթացը սկսելուց հետո քաղաքապետ Հայկ Մարությանը գլխացավանքների մեջ է հայտնվել։ Նրա դեմ դատական հայցեր են հարուցվել, մի քանիսն էլ ճանապարհին են։ Առաջին «ծիծեռնակը» մեծ աղմուկ-աղաղակով Նոր Նորք համայնքում ապամոնտաժված շինության գործն է, որի սեփականատերը քաղաքապետի դեմ վարչական դատարան հայց է ներկայացրել։ Քաղաքացի Դավիթ Ահարոնյանը պահանջում է չեղարկել քաղաքապետի որոշումը և վարչական տույժ սահմանել շինությունն ապամոնտաժողների նկատմամբ։ Նախնական դատական նիստը նշանակված է փետրվարի 27-ին»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250