Քաղաքականություն
Փաշինյանը չի զիջում. ՀԱՊԿ-ը մեկ տարի կմնա առանց գլխավոր քարտուղարի. «Коммерсант»
Gohar Vardanyan
1 րոպե
375 դիտում
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցի ձգձգմանը՝ նկատելով, որ կառույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անզիջում դիրքորոշման պատճառով կարող է դեռ մեկ տարի առանց լիարժեք գլխավոր քարտուղարի մնալ:
«Ակնկալում ենք գլխավոր քարտուղարի նշանակում հաջորդ տարի: Կազմակերպությունում ընդհարում չկա, աշխատում ենք ծրագրին համապատասխան»,- պարբերականը մեջբերում է քարտուղարությունում իր աղբյուրի խոսքը:
Հաղորդվում է, որ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը գրեթե անհնարին է դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անզիջողականության պատճառով: Նշվում է նաև, որ Երևանը կողմ է կազմակերպության իրավական հիմքի փոփոխությանը, մասնավորապես, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության կանոնների հարցում:
Հիշեցնենք, որ Զասի թեկնածությունը հաստատել են ՀԱՊԿ անդամ պետություններից հինգը՝ բացառությամբ Հայաստանի: Այդ երկրների նախագահները հանդիպել են Զասի հետ ու նրան իրենց աջակցությունը հայտնել:
Զասին չի ընդունել միայն Փաշինյանը: Նշվում է, որ հայկական կողմն ակնկալում էր, որ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին այդ պաշտոնից հետ կանչելուց հետո, նրան կփոխարինի Հայաստանից մեկ այլ թեկնածու ու կշարունակի պաշտոնավարել մինչ Հայաստանի համար նախանշված ժամկետի ավարտը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի մարզուհին պահանջել է Հայաստանի դրոշի տակ չկախել ադրբեջանական դրոշը
Gohar Vardanyan
1,882
Կոստանյանը՝ ԱԱԾ փոխտնօրե՞ն. Վանեցյանն արձագանքել է
Gohar Vardanyan
840
Պաշտպանության բանակի պատասխանը՝ Ադրբեջանին
Gohar Vardanyan
708
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է այնպես անենք, որ դատավորները սրա-նրա ձեռքի նայելու կարիք չունենան
Gohar Vardanyan
1 րոպե
665
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
171
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
186
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
175
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
189