Քաղաքականություն

Պլիտայի կաբելը հալել է, կպել, հրդեհ չկա. Շշի Մելո

Gohar Vardanyan 1 րոպե 483 դիտում
Պլիտայի կաբելը հալել է, կպել, հրդեհ չկա. Շշի Մելո
Օրեր առաջ ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր՝ «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի գործարանում կրկին հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր էր մեկնել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ ArmDaily. am-ի հետ զրույցում Մելիք Մանուկյանն ասաց, որ թեթեւ բան է եղել։ «Կաբինետի կողքի պլիտայի կաբելը հալել է, կպել է, թեթեւ բան է եղել, չկա հրդեհ, սարքեցին պատմություն, լուրջ բան չկա»։ Մելիք Մանուկյանն ասաց, որ պատճառը էլեկտրաէներգիայի անընդմեջ անջատումներն են։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250