Քաղաքականություն
Սամվել Բաբայանին տարիներ առաջ զրկել են Արցախի քաղաքացիությունից. վերջինս դատարան է դիմել
Gohar Vardanyan
1 րոպե
251 դիտում
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը դիմել է դատարան ԼՂՀ իր քաղաքացիությունը վերականգնելու համար: Այս մասին Բաբայանն ասաց Tert. am-ի հետ զրույցում:
Բաբայանը նշեց, որ իրեն վաղուց` դեռևս 2006 թվականին են զրկել ԼՂՀ քաղաքացիությունից, բայց ինքը նոր է դրա մասին իմացել: «Վաղուց են զրկել, բայց դրա իրավունքը չունեին: Նրանք իրավունք չունեին ինձ զրկել քաղաքացիությունից՝ գրանցումս փոխելու պատճառով: Դրա մասին այսօր իմ պաշտպանից եմ իմացել»,- ասաց նա և հավելեց, որ ինքը չի դիմել, որ իրեն զրկեն քաղաքացիությունից:
Բաբայանը հավելեց, որ հետո օրենքից են խոսում, և որ ինքը դիմում չի ներկայացրել, որ զրկեն քաղաքացիությունից: «Ղարաբաղի Սահմանադրությունում հստակ գրված է, որ Ղարաբաղի քաղաքացիությունից որևիցե մեկին իրավունք չունեն զրկել նույնիսկ իր դիմումի համաձայն: Հիմա հարց է ծագում` օրենքը ինչպես են խախտել: Սահմանադրությունից բարձր ուրիշ օրենք ունե՞ն»,- նշեց Բաբայանը:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
«Արգելելու ենք թութունը, որ թույլատրեն պլանը».Ա. Թորոսյանը հերթական մանիպուլյացիայի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
850
Ստացվում էՙ թութունի դեմ պայքարողները կողմ են մարիխուանան օրինականացնելուն
Gohar Vardanyan
1 րոպե
614
«Էյֆորիայի ալիքը անցել է». Սփյուռքահայերն իրենց կապիտալը հետ են տանում. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
530
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
194
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
219
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
196
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
207