Քաղաքականություն
Պարո՛ն Սարգսյան, Մարտի 1-ի լուսաբացին որևէ զոհի մասին տեղեկատվություն չի եղել. Մարինա Խաչատրյան
Gohar Vardanyan
423 դիտում
Երկիր Ծիրանի կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետք է հենց սկզբից խոստովանեմ, որ չեմ հետևում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ՖԲ-էջին։ Պարզվում է` շատ իզուր։ Որքաաան հետաքրքիր պահեր եմ հավանաբար բաց թողել։
Ի տարբերություն ինձ, մեր քաղաքացիներն ուշիուշով հետևում են համազգային պայքարի արդյունքում պաշտոններ ստացած «սիրասուն բալեքին»` հասկանալու համար, թե որ արժանիքի համար են նրանք հիմա վայելում ցոփ ու շվայտ կյանքի բերկրանքը։
Եվ այսպես, մեր քաղաքացիներն ինձ ուղարկեցին պարոն Սարգսյանի կողմից կատարված մի ուշագրավ գրառում և խնդրեցին իմ արձագանքը։ Նկարում ներկայացնում եմ այս շատ կարևոր ու խոսուն փաստաթուղթը։
«2008 թվականի մարտի 1-ի լուսադեմին հայրս արտասվելով տուն վերադարձավ և գուժեց, որ զոհեր ունենք»։
Այս առաջին նախադասությունն արդեն բավական է հարցեր տալու և պատասխաններ պահանջելու համար։
Պարո՛ն Սարգսյան, ոչ ոք ինձ թույլ չի տա ստել մի հայտնի փաստի մասին։ Մարտի 1-ի լուսաբացին որևէ զոհի մասին տեղեկատվություն չի եղել։ Դեռ ավելին` առկա են կադրեր, որոնցում Լևոն Տեր-Պետրոսյանը հանգիստ ու տաք նստած վայելում է իր ծխածոտը [այնտեղ լինեի, մի ադիալ էլ ես գցեի ուսերին]:
Իսկ ըստ բոլորիս հայտնի լուրերի, բախումները եղել են մարտի 1-ի երեկոյան, երբ մութն արդեն թույլ չէր տալիս տեսնել, թե ով ում ուղղությամբ է կրակում, իսկ Տեր-Պետրոսյանը, երևի էլի ծուխը թոքերը քաշելով, տանից դուրս չէր գալիս «ոչ իր ժողովրդին» տեր կանգնելու։
Հիմա քաղաքացիները, ես էլ նրանց հետ, սպասում են Ձեր գրառման կապակցությամբ պարզաբանման, ու, իրավիճակն ավելի հասկանալի դարձնելու ակնկալիքով, պահանջում են ընտրել հետևյալ երկու պարզ պատասխանից մեկը.
1. կամ մարտի 1-ի լուսաբացին արդեն եղել են զոհեր և, Ձեր հայրն այդ մասին իմանալով` նրանց մարմիններն ինչ-որ մի տեղ է թաքցրել ու չի տեղեկացրել իրավապահներին (գուցե ունեցել է հանցակիցներ)։
2. կամ Դուք մի հասարակ ժուլիկ ու խաբեբա եք` մեկը ձեր մեծախոս ու ստախոս թիմից։
Հ.Գ. Ստի ոտքը կարճ է, քիթը` երկար։
Հ.Գ.Գ. Անգրագետի երկու ոտքն է կարճ։ Երկար ոչ մի բան չունի։
Հ.Գ.Գ.Գ. Մենք պարտավոր ենք արդար լին
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
No Comment
Gohar Vardanyan
1 րոպե
1,386
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պյոտր Պորոշենկոն խոսելով մի աղջկա հետ, հարվածել է նրա դեմքին
Gohar Vardanyan
990
Գագիկ Խաչատրյանին և նրա թիկնազորին ոստիկանները բերման են ենթարկել
Gohar Vardanyan
1 րոպե
649
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
230
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
276
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
230
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
243