Քաղաքականություն
Չընկնել «միակ ընդդիմադիրի» թակարդը, չզոմբիանալ. Գևորգ Աճեմյան
Gohar Vardanyan
328 դիտում
Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ներկա ընդդիմադիր քաղաքական դաշտի բազմագույն ներկապնակում առանձնանում են 2 գործուն ուժեր` «Սասնա Ծռեր» կուսակցությունը և Ռոբերտ Քոչարյանը (իր համակիրներով)։
«Քաղաքացու Որոշումը» և «Ազգային առաջընթացը», ինչպես ասում են, դեռ հանրության վստահությունը ձեռք բերելու և/կամ որոշակի հայտնիություն ձեռք բերելու օրակարգային խնդիր ունեն։ Մոտակա 5 տարիները լավ հնարավորություն է նրանց համար։ Պետք է ավելի տարբերվող քաղաքականություն ընտրեն։ Մանդարինն ու կտրուկ ազգայնականությունը մարկետինգային լեզվով ասած չեն հրապուրում սպառողին։ Չէ, ես նկատի չունեմ, թե Ռոբերտ Քոչարյանը հանրության աջակցությունն է վայելում, բայց որ նա հայտնի է և նրա համակիրներն այսօր կարողանում են քաղաքական օրակարգ թելադրել, կարծում եմ` ավելի քան պարզ է։ Դե «Լուսավոր Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստանի» մասին ավելորդ եմ համարում խոսել։ 5 տարի հետո նրանց մասին բոլորդ մոռանալու եք։ Այդպիսի ընդդիմադիր քաղաքական ուժեր փաստացի գոյություն չունեն, քանի որ նրանք սպասարկում եմ նեղ անձնական/խմբային շահեր և քանիցս ապացուցել եմ այս թեզի ճշմարտացիությունը։
Հիմա` ինչպե՞ս ՀՀ քաղաքացին կողմնորոշվի այս բարդ իրավիճակում։ Պատասխանն ավելի քան պարզ է` չընկնել «միակ ընդդիմադիրի» թակարդը` այսինքն չզոմբիանալ և իրերին գնահատական տալ հնարավորինս սառն ուղեղով։ Հրապարակում էլ ոչ թե գոռալ այսինչ վարչապետ կամ այնինչ հեռացիր, այլ ձևավորել ազգային, հավաքական աշխատանքային օրակարգ։ Ճիշտ Իսլանդիայի օրինակով։ Այսքանը»:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
Բավականություն ստացա վարչապետ-առողջապահության նախարար բանավեճից. Ստյոպա Սաֆարյան
Gohar Vardanyan
1 րոպե
1,482
Արա էս ի՞նչ էր. Փաշինյանի արձագանքը` Աննա Հակոբյանի մասին լուրերին
Gohar Vardanyan
689
Վարչապետը բացահայտ բարոյական հարված է ստանում Արցախի մարզպետ Բակո Սահակյանից. քաղաքագետ
Gohar Vardanyan
1 րոպե
651
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
249
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
298
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
246
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
258