Քաղաքականություն
Մնում է տեղում դոփել ու պատրաստվել սերիալի հաջորդ սեզոնին. Ստեփան Դանիելյան
Gohar Vardanyan
261 դիտում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Որքանով հանրության ընդհանրական գիտակցությունը պարզունակ է, մշակույթը՝ մակերեսային, չափորոշիչները՝ մշուշոտ, այնքանով նրան կարելի է կառավարել ինֆորմացիոն ֆեյքերով, անիմաստ քննարկումներով, չհիմանորված խոստումներով։ Դեգրադացված գիտակցությունը որոնում է մի որևէ հենման կետ, որևէ փրկչի կերպար և որքանով փրկիչն էքսցենտրիկ ու հիստերիկ լինի, այնքանով նա համոզիչ ու տպավորիչ է, իսկ պարզունակ դատողությունները՝ խորիմաստ ու հեռանկարային։
Բարդ մտքերը, երկարատև լուծումները, աշխատանք պահանջող գործունեությունը նման զանգվածի համար անընդունելի է։ Փրկության բանաձևերը պետք է լինեն պարզ ու տեղավորվեն կարճ կարգախոսներ մեջ և ամենակարևորը՝ լինեն հասանելի ցանկացած շահառուի համար։ Փրկիչն ամենակարող է, որի տապալումից ու հոշոտվելուց հետո նոր փրկչի որոնումները՝ կանխատեսելի։ Դեգրադացված գիտակցության համար չհիմնավորված սպասումներին չհավատացողը դառնում է թշնամի, չուզող, իսկ չհիմնավորված սպասումների տապալումներից հետո որոնում է մեղավորին։ Մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղությունն ընկնող զանգվածը պատրաստ չէ քննարկումների, փաստարկների ու հակափաստարկների, իսկ ստեղծագործական միտքը դավադրության աղբյուր է։
Մի խոսքով ելքերն ու մուտքերը խառնվել են իրար, մնում է տեղում դոփել ու սպասել հանգուցալուծմանը, որից հետո պատրաստվել սերիալի հաջորդ սեզոնին»,- ասված է նրա գրառման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
Արա էս ի՞նչ էր. Փաշինյանի արձագանքը` Աննա Հակոբյանի մասին լուրերին
Gohar Vardanyan
689
Վարչապետը բացահայտ բարոյական հարված է ստանում Արցախի մարզպետ Բակո Սահակյանից. քաղաքագետ
Gohar Vardanyan
1 րոպե
651
Հրանտ Բագրատյանը նոր պաշտոն ունի. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
612
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
247
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
297
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
245
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
257