Քաղաքականություն
Անտրամաբանական է խոսել խնդրի կարգավումից, եթե բանակցություններում չեն մասնակցում հակամարտող կողմերը. Քոչարյան
Gohar Vardanyan
1 րոպե
210 դիտում
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով հարցին, թե Փաշինյանի կառավարությունը հրաժարվել է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի պայմանավորվածություններից, ասաց. «Այսպիսի բան երբևիցե չի հայտարարվել, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվել է պայմանավորվածություններից: Այդ ուղղությամբ քայլեր կատարվել են, համենայնդեպս, ժամանակավոր, բայց էական փոփոխություն կա սահմանագծում»:
Հարցին, եթե Ադրբեջանն իր նախկին պայմանավորվածությունները չի կատարում Հայաստանի նկատամամբ, այդ պարագայում ինչո՞ւ է Հայաստանի ղեկավարը ներկայանում Ադրբեջանի հետ հանդիպմանը, ԱԳ փոխնախարն ասաց. «Ցանկացած հանդիպում ավելի նախընտրելի է, քան ռազմական գործողությունների վերսկսումը: Առ այսօր հանդիպումներն ուղղված էին հետևյալ նպատակին՝ նվազեցնել ռիսկերը ռազմական գործողությունների վերսկսման ուղղությամբ»:
Հաջորդ հարցին՝ Մինսկի խմբի համանախագահներն ի՞նչ կարծիք ունեն Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու վերաբերյալ, Շ. Քոչարյանը նկատեց. «Իրենք շատ լավ հասկանում են, որ դա պետք է լինի կողմերի համաձայնությամբ: Խնդիրը նրանում է, որ Բաքվի համար դա շատ ծանր քայլ է, և ինքն ամեն գնով ձգտելու է որպեսզի դա տեղի չունենա: Այն պահից սկսած, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես լիարժեք բանակցային կողմ նստեց բանակցային սեղանի շուրջ, իրենց ամբողջ քարոզչական մեքենայի, այսպես ասած, մեխը քանդվում է: Սա է պատճառը: Եվ բնական է՝ նա դիմադրելու է և, ամեն դեպքում, մենք էլ պետք է հետևողական լինենք, որ այն միջազգային հանրության ջանքերով պարտադրվի Ադրբեջանին: Որովհետև անտրամաբանական է խոսել խնդրի կարգավորման մասին, եթե բանակցություններում չի մասնակցում հենց հիմնական հակամարտող երկու կողմերից մեկը, իսկ հիմնական հակամարտող կողմերը՝ Արցախն ու Ադրբեջանն են»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
Բավականություն ստացա վարչապետ-առողջապահության նախարար բանավեճից. Ստյոպա Սաֆարյան
Gohar Vardanyan
1 րոպե
1,482
Ծխախոտի գնի 45% բարձրացումը կկանխի մոտ 88 հազար վաղաժամ մահ. Թորոսյան
Gohar Vardanyan
1 րոպե
1,157
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Gohar Vardanyan
1 րոպե
326
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
248
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
298
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
246
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
258