Քաղաքականություն
Էդուարդ Բաբայանի գործը դատարանում է․ Հրապարակ
Gohar Vardanyan
1 րոպե
335 դիտում
ԱԺ պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանի գործով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան։ Գործը մակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին։ Բաբայանի պաշտպան Արմեն Մելքոնյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ դատական առաջին նիստի օրը դեռ հայտնի չէ։
Նա չցանկացավ գնահատական տալ նախաքննությանը, միայն նշեց․ «Իմ պաշտպանյալը որեւէ հանցանք չի կատարել»։ Նաեւ նշեց, որ տուժող ճանաչված Վյաչեսլավ Հարությունովի հետ նախաքննության ընթացքում առերեսում տեղի չի ունեցել։ Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանը մեղադրվում է 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: Դեպքը տեղի էր ունեցել 2018 թ. հուլիսի 2-ին: Իսկ օգոստոսի 21-ին Էդուարդ Բաբայանը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
Բավականություն ստացա վարչապետ-առողջապահության նախարար բանավեճից. Ստյոպա Սաֆարյան
Gohar Vardanyan
1 րոպե
1,482
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Gohar Vardanyan
1 րոպե
326
Արա էս ի՞նչ էր. Փաշինյանի արձագանքը` Աննա Հակոբյանի մասին լուրերին
Gohar Vardanyan
689
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
247
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
296
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
245
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
257