Քաղաքականություն
Պուտինն ու Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
Gohar Vardanyan
1 րոպե
455 դիտում
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Մարտի 8-ի՝ կանանց տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ և ծաղկեփնջեր է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից և վարչապետ Դմիտրի Մեդվեդևից:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը: «Ի սրտե մաղթում եմ, որ այս նշանակալի տոնը ջերմացնի Ձեզ գարնան ջերմությամբ, մտերիմների ու ընկերների ուշադրությամբ և հոգատարությամբ: Թող կյանքում Ձեզ ուղեկցի հաջողությունը, իսկ Ձեր տանը տիրի ներդաշնակության ու սիրո մթնոլորտ: Քաջառողջություն և ամենայն բարիք Ձեզ» – ասված է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իր ուղերձում, մասնավորապես, նշել է, որ կանայք աշխարհը դարձնում են ավելի վառ, գեղեցիկ ու բարի: «Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները Մարտի 8-ի կապակցությամբ: Կանայք հոգատարությամբ պահպանում են ընտանեկան օջախը, ստեղծում ներդաշնակություն և հարմարավետություն տանը: Իսկ ամենակարևորը՝ մշտապես մտերիմներին ու հարազատներին տալիս են հոգու ջերմությունը, շրջապատում են հոգատարությամբ և ուշադրությամբ: Թող տոնի հրաշալի տրամադրությունը երկար ժամանակ մնա Ձեզ հետ»,– ասված է Մեդվեդևի շնորհավորական ուղերձում:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
Բավականություն ստացա վարչապետ-առողջապահության նախարար բանավեճից. Ստյոպա Սաֆարյան
Gohar Vardanyan
1 րոպե
1,482
Ծխախոտի գնի 45% բարձրացումը կկանխի մոտ 88 հազար վաղաժամ մահ. Թորոսյան
Gohar Vardanyan
1 րոպե
1,157
Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանին, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել
Gohar Vardanyan
1 րոպե
3,034
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
249
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
298
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
246
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
258