Քաղաքականություն
Ակնհայտ է, որ Աննա Հակոբյանի դեմ տրամադրությունները ուղորդվում են՝ գուցե ոչ մեկ կետից. քաղաքագետ
Gohar Vardanyan
1 րոպե
337 դիտում
Քաղաքագետ Արմեն Աղայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոմանց կարծիքով Սովետի քանդվելու պատճառներից մեկն էլ այն էր, որ մարդիկ չներեցին Ռայիսա Գորբաչեվայի ակտիվությունը։ Սովոր չէին, որ նա ուղեկցում էր ամուսնուն, իրենց խղճուկ կենցաղի համեմատ բավականին ներկայանալի տեսք ուներ, գուցե նախանձում էին։ Այս ամենը կուտակվեց և ատելության տեսքով փոխանցվեց նաև անսովոր շատախոս ամուսնուն։ Նույնիսկ կասկածներ էին հնչում, որ կինն է իրականում նրան ղեկավարում երկիրը քանդելու հարցում։
Աննա Հակոբյանի այցելությունների շուրջ աղմուկն ինքս բոլորովին անհիմն եմ համարում, բայց Ռայիսա Մաքսիմովնան էլ մեղք չուներ։ Ակնհայտ է, որ Աննայի դեմ տրամադրությունները որոշակիորեն ուղորդվում են՝ գուցե ոչ մեկ կետից։
Բայց դա էլ հենց այնպես տեղի չի ունենում։ Համայնքը զորավոր է ու մերը ոչ պակաս զորավոր է սովետականից։ Ուղղորդողներն իրենց արածից հաստատ որոշակի արդյունավետություն են ակնկալում։ Աննան էլ իր պատասխաններով երբեմն սրում է խնդիրը։
Ու նման արհեստական խնդիրները ստվերում և շեղում են Նիկոլի կառավարության գործունեության առարկայական գնահատականներից ու բովանդակային քննադատություններից»։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Gohar Vardanyan
1 րոպե
326
Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանին, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել
Gohar Vardanyan
1 րոպե
3,034
Ակնհայտ սպառնալիք. պետք է առաջնային պլան մղվի Նիկոլ Փաշինյանի անվտանգության խնդիրը.1in.am
Gohar Vardanyan
904
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
264
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
315
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
257
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
269