Քաղաքականություն
Եղել են դեպքեր, որ հիասթափվել եմ, չեմ ցանկացել շարունակել աշխատել.Օսիպյան. Aravot.am
Gohar Vardanyan
367 դիտում
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը դպրոցական տարիներին շատ է սիրել զինվորական պատրաստականության դասերը, սիրել է կրակել ու լավ է կրակել: «Դասարանում այդ առարկայից առաջատարն էի, լավ էի կրակում ինքնաձիգից, հանրապետությունում ճանաչվել եմ ինքնաձիգից լավագույն կրակողը: Դեպի համազգեստը համակրանք ունեի, կարգապահ եմ եղել դպրոցական տարիներից, բանակից զորացրվելուց հետո չէի ուզում բաժանվել բանակից, համազգեստից եւ դիմեցի իմ ղեկավարությանը՝ ցանկություն հայտնելով ծառայել բանակում, ինձ ուղարկեցին ենթասպայի դպրոց, գերազանց ավարտելով դպրոցը՝ շարունակեցի ծառայությունս Գերմանիայում, այնուհետեւ 1990 թվականին մեր զորամասը լուծարվեց, մեզ զորացրեցին Ուկրաինա… ես վերադարձա Հայաստան»,- Aravot. am-ի հետ զրույցում պատմել է ոստիկանապետը:
Լրատվականի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում են ստորև.
– Ինչպե՞ս աշխատանքի տեղավորվեցիք, այդ թվերին՝ 90-ականներին, համակարգ մտնելը ծանոթ-բարեկամով չէ՞ր, բարեխոսե՞լ է մեկը ձեզ համար, թիկունք ունեցե՞լ եք։
– Ոչ, ի սկզբանե, ոչ: Իմ հայրը զանգահարեց Նուբարաշենի ոստիկանության բաժանմունքի պետին, որպես ծանոթ, ասաց՝ իմ տղան ցանկություն ունի միլիցիայում աշխատել, որտեղի՞ց սկսի, նա ընդամենը ուղղություն տվեց, որ դիմենք Օրջոնիկիձե բաժին (ներկայիս Էրեբունի վարչական շրջանի ոստիկանության բաժինն է), այսինչ պաշտոնյային, որը աշխատակազմի գծով տեղակալ էր, ես դիմեցի, ներկայացրի իմ գործը, արդեն ունեի անձնական գործ, նախկին զինվորական էի, ուսումնասիրեցին ու անմիջապես դիմումս վերցրին, միանգամից աշխատանքի անցա:
– Ձեր կենսագրությունն ուսումնասիրելիս նկատելի է, որ պաշտոնի առաջխաղացումները բավականին հաճախակի են եղել, կարճ ժամանակահատվածում նոր ու ավելի բարձր պաշտոնի եք անցել, ինչո՞վ էր պայմանավորված՝ ձեր նպատակադրություններո՞վ, թե՞ բարեխոս ունեիք։
– Մի փոքր հատված կա, որ երկար է եղել… իմ սրտացավ աշխատելու արդյունքն է եղել. ոչ միայն համակարգում, այլեւ տարբեր ոլորտներում չունենալով թիկունք՝ ծանոթ-բարեկամ, ղեկավարությունը գնահատել է իմ բարեխիղճ աշխատանքը:
– Չի՞ եղել մի իրավիճակ, երբ հոգնել եք, հիասթափվել ու ուզեցել եք դուրս գալ համակարգից։
– Շատ, շատ, միշտ էլ եղել է: Գիտեք՝ ինչն է պահել, որ դուրս չեմ եկել, ոստիկանի աշխատանքն այնպիսի աշխատանք է, եթե սիրում ես այդ գործը, սրտացավ ես ու ամեն ինչով տրվում ես այդ գործին, այնքան դժվար է դուրս գալը: Տարբեր հանգամանքներից ելնելով՝ եղել են դեպքեր, որ հիասթափվել եմ, չեմ ցանկացել շարունակել աշխատել, բայց սիրելով աշխատանքս ու ափսոսելով այն տարիները, որ ուսադիր եմ կրել, մեջս ուժ եմ գտել շարունակելու:
– Կհիշե՞ք ձեր ծառայության ընթացքում հրաման, կարգադրություն, որոշում, որի համար փոշմանել եք։
– Ոչ. ներքին օղակներում՝ այո, նկատի ունեմ դասակի կամ վաշտի հրամանատար, երբ այդպիսի պաշտոններ էի զբաղեցնում, բայց գնդի հրամանատար եմ եղել ու ավելի բարձր պաշտոնների ու նման դեպքեր չեն եղել:
– Ձեզ կաշառք առաջարկե՞լ են։
– Այո, մերժել եմ։
– Ի՞նչ նվերներ են ձեր աշխատասենյակ բերում։
– Թույլ չենք տալիս, որ նվերներ բերեն։
– Դուք հայտնի եք ձեր համբերատարությամբ, որտեղի՞ց ձեզ այդքան համբերություն։
– Ես այդպիսին չէի, նախկինում այդպիսին չեմ եղել, ինքս ինձ վրա աշխատել եմ: Հոլանդիայի ոստիկանների հետ փորձի փոխանակումը դրական ազդեցություն է թողել այդ առումով ինձ վրա. Հոլանդիայում ականատես եղանք մի դեպքի, երբ սեւամորթ իրավախախտը ոստիկանին հայհոյում էր, շատ վատ էր իրեն պահում ու հոլանդացի ոստիկանը 15 րոպե համբերատար դիմացավ այդ ամենին, մինչեւ իրավախախտին ձերբակալեցին ու տարան:
Առավել մանրամասնՙ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Gohar Vardanyan
1 րոպե
326
Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանին, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել
Gohar Vardanyan
1 րոպե
3,034
Ակնհայտ սպառնալիք. պետք է առաջնային պլան մղվի Նիկոլ Փաշինյանի անվտանգության խնդիրը.1in.am
Gohar Vardanyan
904
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
263
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
315
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
257
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
269