Քաղաքականություն
Չենք կարող տարածք տալ՝ խոստման դիմաց․ Դավիթ Բաբայան
Gohar Vardanyan
310 դիտում
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մենք չենք կարող տարածք տալ՝ խոստման դիմաց։ Խոստման դիմաց միայն խոստում են տալիս։ Իսկ եթե խոսքը սահմանների մասին է՝ մենք բազմիցս ասել ենք՝ մենք չունենք տարածքների խնդիր, մենք ունենք սահմանների հարց։ Սա շատ ավելի լայն կատեգորիա է։ Սրա մեջ մտնում է նաև հյուսիսային Արցախի հարցը, որը նույնպես Արցախի Հանրապետության հիմնադիր օղակներից է։ Երբ հարսանիքներին կամ տարբեր այլ խնջույքների ժամանակ Գետաշենի մասին երգ են ասում, դրանո՞վ է միայն Գետաշենի կարևորությունը մեզ համար արժևորվում։ Չէ՞ որ Գետաշենը, Շահումյանի շրջանը, հյուսիսային Արցախը նույնպես մասնակցել են Արցախի Հանրապետության ստեղծմանը։ Վերջապես Ստեփանակերտն իրավունք ունի բարձրաձայնելու նաև Նախիջևանի խնդրի մասին, որովհետև Նախիջևանը և նախկին ԼՂԻՄ-ը եղել են նույն Ադրբեջանական ԽՍՀ կազմում՝ բռնակցված։ Եթե խոսում ենք սահմանների մասին՝ եկեք այս ձևաչափով խոսենք, այլ ոչ թե միայն դիտարկենք Ադրբեջանի նկրտումների ներքո:
Այն հարցին, թե ոմանց մոտ նույնիսկ կասկած առաջացավ, որ Ադրբեջանի նախագահը, որն ամենօրյա ռեժիմով սպառնում էր գրավել Ստեփանակերտն ու Երևանը, հերոսացնում էր Սաֆարովին, Ապրիլյան պատերազմի ժամանակ հայ զինվորներին գլխատած վայրենիներին, փոխել է իր մոտեցումները և գուցե Ալիևն իրո՞ք փոխվել է, ասեմ հետևալը՝
Երբ այդպիսի բաներ են ասում, թող մտնեն համացանց և ուսումնասիրեն Հիտլերի ելույթները 1933-34 թթ․ և Անգլիայի վարչապետ Չեմբեռլենի հետ համաձայնագրի ստորագրումը 1938 թ․։ Կարծես տարբեր մարդիկ են․ Հիտլերը ծիծաղում է, Չեմբեռլենը ուրախացած ասում է՝ ամեն ինչ լավ է, նա փոխվել է․․․։ Հետո ի՞նչ եղավ։
Որպեսզի այդպիսի բան չլինի, մենք պիտի միշտ զգոն ու միասնական լինենք»։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Gohar Vardanyan
1 րոպե
326
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Gohar Vardanyan
1 րոպե
1,026
Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանին, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել
Gohar Vardanyan
1 րոպե
3,034
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
263
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
314
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
257
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
269