Քաղաքականություն
Զորավարժություններ հարձակողական սցենարով. Ադրբեջանի ՊՆ
Gohar Vardanyan
416 դիտում
Ադրբեջանի զինված ուժերը, ինչպես տեղեկացրել ենք, մարտի 11-ից 15-ը լայնածավալ զորավարժություններ են անցկացնում։
Զորավարժություններին մասնակցում են մինչև 10 հազար զինծառայող, 500 միավոր տանկ, զրահատեխնիկա, այդ թվում նաև հատուկ տեխնիկա, 300 միավոր տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետներ և 20 միավոր մարտական ավիացիա։ Ռազմական փորձագետները նկատում են, որ զորավարժություններն անցկացվում են հարձակողական սցենարով:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.
«Զորավարժությունների ընթացքում զորքերն իրականացնում են հարձակողական գործողությունների, մի քանի ուղղություններով պայմանական հակառակորդին հարվածելու, նրա պաշտպանությունը ճեղքելու եւ ռազմական խմբվորումները ոչնչացնելու, ինչպես նաեւ հակառակորդի պաշտպանության ռազմական եւ ռազմակավարական օբյեկտներին հրթիռա-հրետանային հարվածներ հասցնելու նախապատրաստություն: Միաժամանակ ուսումնական կենտրոններում եւ համազորային հրաձգարաններում իրականացվում են մարտական կրակոցներ՝ սպառազինության նոր համակարգերի կիրառմամբ, այդ թվում՝ հրթիռների փաստացի արձակում»,- նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Gohar Vardanyan
1 րոպե
326
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Gohar Vardanyan
1 րոպե
1,026
Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանին, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել
Gohar Vardanyan
1 րոպե
3,034
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
263
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
314
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
257
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
269