Քաղաքականություն
Հետաքննություն Թուրքիայում․ ավտոբուսի վարորդը Էրդողանի նկարով թերթ է փռել հատակին
Gohar Vardanyan
230 դիտում
Թուրքիայում հետաքննություն է սկսվել մի ավտոբուսի վարորդի դեմ, ով մաքրություն պահպանելու նպատակով ավտոբուսի աստիճանին թերթ է փռել։ Պատճառն այն է, որ թերթի այդ էջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարն է եղել։
Ինչպես հայտնում է ermenihaber. am-ը՝ Էրդողանի՝ ողջ էջն ընդգրկող լուսանկարով թերթը Անկարա-Բուրդուր ավտոբուսի աստիճանին տեսնելով՝ ուղևորներից մեկը անհարմար է զգացել և թերթը շրջել։ Բայց կանգառից հետո ուղևորը նկատել է, որ թերթը նորից շրջված է ու Էրդողանի նկարը դարձյալ հայտնվել է ոտքի տակ փռված վիճակում։
Բուրդուր հասնելուն պես ուղևորը ոստիկաններին բողոքել է վերոնշյալ վարորդից։ Վերջինս բերման է ենթարկվել և հարցաքննվել «Հանրապետության նախագահին վիրավորելու» կասկածանքով։
Վարորդը իր ցուցմունքում նշել է, որ ավտոբուստ մաքրելուց հետո թերթն ինքն է փռել աստիճանին, այնուհետև անծանոթ մեկը թերթը վայր է գցել, իսկ ինքը այն նորից տեղն է դրել։ Վարորդը նշել է, որ նախագահին վիրավորելու որևէ մտադրություն չի ունեցել։ Հարցաքննությունից հետո նրան ազատ են արձակել։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Gohar Vardanyan
1 րոպե
326
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Gohar Vardanyan
1 րոպե
1,026
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Կենտրոնական բանկից պարզաբանում են, թե ինչու է 6000 %-ով ավելանում գրավատների պետական տուրքըԿենտրոնական բանկից պարզաբանում են` ինչու է նախատեսվում 6000 %-ով ավելացնել գրավատների պետական տուրքը
Gohar Vardanyan
1 րոպե
861
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
275
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
325
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
267
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
275