Քաղաքականություն
Արցախի հարցով բանակցություններ չեն եղել, եղել է մտքերի փոխանակում․ ԱԽ քարտուղար
Gohar Vardanyan
214 դիտում
Ադրբեջանի հետ մենք կարող ենք նստել, խոսել տարբեր հարցերում առկա խնդիրների մասին, բայց երբ սկսենք թղթի վրա ինչ-որ բաներ գրել, մեխանիզմներ մշակել, ապա դա առանց Արցախի մասնակցության չի լինելու։
Այս մասին Հանրային հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ մինչև այսօր Արցախի հիմնախնդրի վերաբերյալ չեն եղել բանակցություններ, եղել է միայն մտքերի փոխանակում․ «Դրանք կարող են շարունակական լինել այնքան ժամանակ, մինչև մենք տեսնենք, որ հնարավոր է Արցախի մասնակցությունը, և այդպես առաջ կգնանք»։
Անդրադառնալով «Մադրիդյան սկզբունքները» բանակցային հիմք ընդունելու հարցին՝ ԱԽ քարտուղարը հղում կատարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԽ նիստի ընթացքում արած հայտարարությանը՝ «Մադրիդյան սկզբունքներ»-ի վերաբերյալ կան տարընթերցումներ․
«Մենք զերծ ենք մնացել մեկնաբանություններից, մենք ասել ենք՝ եկե՛ք նստենք, հստակեցնենք՝ ինչ ենք հասկանում՝ «Մադրիդյան սկզբունքներ» ասելով։ Ադրբեջանը նշում է, որ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում պետք է հարցը կարգավորվի։ Մենք հասկանում ենք, որ Արցախի հանձնում երբեք չի լինելու։ Երբ հստակեցնենք, այդ ժամանակ էլ դիրքորոշում կունենանք»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Gohar Vardanyan
1 րոպե
326
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Gohar Vardanyan
1 րոպե
1,026
Ո՞վ է տվել էս այլանդակության թույլտվությունները․ քաղաքագետ
Gohar Vardanyan
1,598
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
281
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
330
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
272
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
280