Քաղաքականություն
Եթե չփոխեն, ԱԺ-ն դեմ կքվեարկի. Հրապարակ
Gohar Vardanyan
296 դիտում
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մոտ էին եկել գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվողները, որոնք նախօրեին բողոքի ցույց էին անում կառավարության շենքի դիմաց։ Նրանք դժգոհում են Հարկային օրենսգրքի փոփոխություններից, որով բարձրացվում է գազավորված ըմպելիքների վրա դրվող ակցիզային հարկը, ինչը, ըստ գործարարների, կարող է հանգեցնել մինչեւ 30 տոկոս թանկացման, վաճառքի ծավալների անկման եւ, վերջապես՝ գործարանի փակման։
ԱԺ-ում նրանց հետ հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Սիմոնյանը գործարարների հետ հանդիպել էր նաեւ մի քանի օր առաջ, երբ նրանք կառավարության շենքի դիմաց ցույց էին անում։ Նա մեզ հետ զրույցում ասաց․ «Մեր քննարկումների շնորհիվ գրեթե վստահ ենք, կարելի է ասել՝ 90 տոկոս հավանականությամբ, այն նախագիծը, որի դեմ բողոքում էին, կփոփոխվի, եւ գործարարները չեն տուժի։ Սա ենթադրում է, որ նախագծում փոփոխություն կկատարվի»։ Նրա խոսքով, եթե այդ փոփոխությունը չկատարվի նախագծում, իրենք մտադիր են դրա հետ կապված շատ լուրջ միջամտություն կատարել։ «Կարող է եւ դեմ քվեարկենք, եթե փոփոխություն չլինի»,- ասաց նա»։
Մանրամասներըՙ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Gohar Vardanyan
1 րոպե
326
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Gohar Vardanyan
1 րոպե
1,026
Ես ու թոռներս խնդիր չունենք, խնդիր դու ունես․Ծառուկյանը՝ լրագրողին
Gohar Vardanyan
1,436
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
281
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
330
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
272
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
281