Քաղաքականություն
Օսկանյանը Սիլվա Համբարձումյանի «զոհերից» չէ
Gohar Vardanyan
229 դիտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մամուլում լուր եղավ, որ առերեսում է տեղի ունեցել ամենայն հայոց կաշառատու Սիլվա Համբարձումյանի եւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի միջեւ։ Մենք պարզեցինք, որ Օսկանյանը տիկնոջ «զոհերից» չէ, պարզապես գործով անցնում է որպես վկա, քանի որ Համբարձումյանի արաբ գործընկերներին հենց Վարդան Օսկանյանն է ներդրումների համար Հայաստան հրավիրել, ավելի ճիշտ՝ վստահեցրել, որ կան համապատասխան պայմաններ ներդրումներ անելու համար։
Դեռեւս 2017 թ․ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Օսկանյանի ղեկավարած «Համախմբում» կուսակցությունը չանցավ խորհրդարան, եւ նախկին արտգործնախարարը փակեց քաղաքականության էջը, նա տարվա հիմնական մասն անցկացնում է ԱՄՆ-ում, դասավանդում է Թավթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում։
Հեղափոխությունից հետո, սակայն, նա մի քանի անգամ ստիպված է եղել վերադառնալ հայրենիք․ մեկը՝ մոր մահվան կապակցությամբ, երկրորդը՝ Մարտի մեկի գործով վկայի կարգավիճակում հարցաքննվելու, հաջորդը՝ Սիլվա Համբարձումյանի հետ առերեսվելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Gohar Vardanyan
1 րոպե
326
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Gohar Vardanyan
1 րոպե
1,026
Ես ու թոռներս խնդիր չունենք, խնդիր դու ունես․Ծառուկյանը՝ լրագրողին
Gohar Vardanyan
1,435
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
275
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
325
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
267
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
277