Քաղաքականություն
Հայկական հնչողությամբ ազգանուն ունեցողները խտրականության են ենթարկվում Ադրբեջան այցելելիս. Պետդեպ
Gohar Vardanyan
1 րոպե
301 դիտում
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է 2018 թ.-ի Մարդու իրավունքների մասին զեկույցը, որում անդրադարձ է արվել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարմանը: Պետդեպը նկատել է, որ Ադրբեջան այցելելիս ազգային հողի վրա խտրականության են ենթարկվում նաև այն մարդիկ, ովքեր հայկական կամ էլ հայկականի հնչողությամբ ազգանուն են կրում: Նրանց արգելում են մուտք գործել Ադրբեջանՙ առանց հաշվի առնելու, թե այդ անձինք որ երկրի քաղաքացիներն են:
Պաշտոնական Մոսկվան բազմիցս բարձրաձայնել է այս խնդրի մասին, նոտաներ է հղել, սակայն ապարդյուն: Ադրբեջանական կողմը պատճառաբանում է, թե այդ մարդկանց երկիր թողնելու դեպքում չի կարողանալու ապահովել նրանց անվտանգությունը։
Նույնիսկ պատահել է, երբ Ադրբեջանի սահմանապահները խնդիրներ են ստեղծել մի ուկրաինացի լրագրողի համար, որը եկել էր հենց իրենց պետական քարոզչական գիծը տանելու։ Երբ սահմանապահները կարդացել էին լրագրողի անունը՝ Նատասյա Նագորնա, հարցրել էին, թե ինչու է նա կրում հայկական ազգանուն ու բարդություններ էին ստեղծել նրա համար։
Լուսանկարըՙ Էմիլ Սանամյանի թվիթերյան էջի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Gohar Vardanyan
1 րոպե
326
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Gohar Vardanyan
1 րոպե
1,026
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
Ո՞վ է տվել էս այլանդակության թույլտվությունները․ քաղաքագետ
Gohar Vardanyan
1,598
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
281
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
330
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
272
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
281