Քաղաքականություն
Ինչու նախագահը չմասնակցեց ԱԽ համատեղ նիստին՝ Արմեն Գրիգորյանի պարզաբանումը
Gohar Vardanyan
1 րոպե
228 դիտում
Հանրային հեռուստաընկերության եթերում «Լուրեր 60 րոպե» հաղորդմանը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պարզաբանեց, թե այդ նիստին ինչու չէր մասնակցում Հայաստանի նախագահը, ասաց՝ «Քանի որ առաջին անգամ էր այսպիսի նիստ տեղի ունենում, ֆորմատը երկար քննարկվում էր, մինչեւ մարտի 11-ի գիշերը ֆորմատ ենք քննարկել, մեր մտքում նախապես կար, բայց մինչեւ գիշեր չէինք հասկանում՝ ինչպես է լինելու։ Երբ վերջնական հստակեցվեց, հասկացանք, որ լավ կլիներ, որ նախագահը եւս հնարավորություն ունենար մասնակցելու։ Զբաղվածության պատճառով նախագահը չկարողացավ մասնակցել»։
Լրագրողի հարցին, թե արդյոք այս նիստը ԵԱՀԿ համանախագահների հայտարարության պատասխանն էր, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Ես չէի ասի, որ պատասխան էր, նիստը նախապես էր պլանավորվել, մտքերը, որոնք հնչել են, բազմիցս նախկինում հնչել էին, եւ եւս մեկ անգամ դրանց մասին խոսվեց»։
Մեկնաբանելով Փաշինյանի հնչեցրած թեզը, որ Երեւանը պետք է մասնակցի նաեւ Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելուն, ԱԽ քարտուղարը համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանի ժողովուրդը պատրաստ է խաղաղության․ «Մենք համոզված ենք, որ ադրբեջանական ժողովուրդը պատրաստ է խաղաղության եւ Ադրբեջանի ժողովրդի հետ պետք է շարունակենք երկխոսություն»։ Լրագրողի դիտարկմանը, թե դատելով իրենց մեսիջներից՝ դա չի երեւում, Գրիգորյանը արձագանքեց․ «Մենք իշխանությունից չենք տեսնում, մենք տեսնում ենք, որ հնարավորություն կա ժողովրդի հետ խոսելու»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Gohar Vardanyan
1 րոպե
326
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Gohar Vardanyan
1 րոպե
1,026
Ո՞վ է տվել էս այլանդակության թույլտվությունները․ քաղաքագետ
Gohar Vardanyan
1,598
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
281
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
331
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
272
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
281