Քաղաքականություն
Փաշինյանն ինքն է պատրաստվում հող հանձնել. սպասում եմ օտարերկրյա գործակալների ցուցակին․ Շարմազանով
Gohar Vardanyan
446 դիտում
ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու օր շարունակ քաղաքական և քաղաքագիտական հանրությունը քննարկում է Ստեփանակերտում տեղի ունեցած հայկական երկու պետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, ինչպես նաև նիստի ընթացքում վարչապետ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի ելույթները: Փաշինյանի ելույթը ոչ միայն կատարյալ չէր, այլ տեղ-տեղ պարունակում էր մտահոգիչ և վտանգավոր թեզեր: Արձանագրենք՝ եթե Արցախի նախագահ Բակո Սահակյանն իր ելույթում խոսում է Արցախի հանրապետության միջազգային ճանաչման մասին, ապա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսք անգամ չի ասում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման վերաբերյալ:
Կրկնում եմ՝ Փաշինյանի ելույթում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին որևէ բառ չկար: Նիկոլն իր ելույթում գիտակցված կամ ենթագիտակցաբար օգտագործում է Ղարաբաղի հայություն եզրույթը, որը, չեմ կարծում, թե հաջող ձևակերպում է, մասնավորապես, նաև բանակցությունների կամ հրապարակային ելույթների ժամանակ: Հիշեցնեմ, որ Արցախն իր անկախությունը հռչակել է ԽՍՀՄ ներքին օրենսդրության և միջազգային գործող բոլոր իրավական նորմերին համապատասխան՝ դեռևս 1991թ. սեպտեմբերի 2-ին, իսկ նույն թվականի դեկտեմբերի 10-ին կրկին ԽՍՀՄ-ում գործող օրենսդրության համաձայն՝ Արցախը հանրաքվեի միջոցով անկախացել է ԽՍՀՄ-ից:
Ի գիտություն Փաշինյանի՝ տեղեկացնեմ, որ Արցախում ապրող ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 82,2-%ը, այսինքն՝ 108,736 մարդ մասնակցել է հանրաքվեին, որից ընտրություններին մասնակցածների 99%-ը, այսինքն՝ 107, 648 քաղաքացի «այո» է ասել Արցախի անկախությանը: Հետևաբար, Արցախի հանրապետության անկախության օգտին արտահայտվել են Արցախում ընտրության իրավունք ունեցողների 80%-ից ավելին, իսկ ընտրություններին մասնակցածների 99-%ը:
Ուստի, Փաշինյանի արտահայտած Ղարաբաղի հայություն միտքը կամ եզրույթը կարծում եմ՝ այդքան էլ նպատակահարմար չէ: Սա միջհամայնքային վեճ չէ, սա Արցախում ապրող քաղաքացիների որոշումն է, և բոլորը պետք է հարգեն և հաշվի նստեն այդ որոշման հետ: Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախյան կարգավորման գործընթացում նրա ծրագիրը նման չէ ոչ առաջին, ոչ երկրորդ և ոչ էլ երրորդ նախագահների ռազմավարությանն ու հայեցակարգին, և նա ունի հայանպաստ ծրագիր կամ հայեցակարգ: Ո՞ւր է այդ հայեցակարգը, բա ասում էր՝ հայանպաստ ծրագիր ունեմ արցախյան հարցում:
Չլսեցինք դա: Համանախագահների հայտարարությունից պարզ դարձավ, որ նրանք չեն պատրաստվում ղարաբաղյան կարգավորման հետ կապված նոր փաթեթ կամ փաստաթուղթ քննարկել Փաշինյանի հետ: Սակայն ամիսներ առաջ Փաշինյանը խորհրդարանում հայտարարում էր, որ նախկին իշխանությունները բանակցել են բացառապես հող հանձնելու վերաբերյալ և կան փաստաթղթեր:
Հիմա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ չկան բանակցությունների նոր փաստաթղթեր, կամ Փաշինյանն ինքն է պատրաստվում հող հանձնել կամ ստել է: Թող որոշի ինքը: Եվ վերջում, եթե Արցախի նախագահը չմասնակցի Ալիև-Փաշինյան առաջիկա հանդիպմանը, ուրեմն Փաշինյանը հերթական անգամ սուտ խոստում է տվել:
Հ.Գ. Սպասում եմ օտարերկրյա գործակալների Փաշինյանի ցուցակին»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Gohar Vardanyan
1 րոպե
326
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Gohar Vardanyan
1 րոպե
1,026
Ո՞վ է տվել էս այլանդակության թույլտվությունները․ քաղաքագետ
Gohar Vardanyan
1,598
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
281
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
331
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
272
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
281