Քաղաքականություն
Քաղաքապետը «լայաղ չարեց» շփվել բողոքող քաղաքացիների հետ. Թեհմինա Վարդանյան
Gohar Vardanyan
1 րոպե
530 դիտում
«Ես առհասարակ չեմ հասկանում քաղաքապետին, որովհետեւ կարծում եմ, որ իրավիճակը այսքան չէր սրվի, եթե նա հանդիպեր ժողովրդի հետ եւ խոսեր»,- NEWS. am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքող քաղաքացիների հետ ոչ երեկ, ոչ այսօր Երեւանի քաղաքապետ Մարությանը չհանդիպեց։
«Այնտեղ կանգնած են նաեւ իր ընտրողները։ Ըստ իս՝ նա, ունենալով վստահության քվե, պարտավոր էր դուրս գալ եւ շփվել տնտեսվարողների եւ աշխատակիցների հետ, որովհետեւ նախընտրական շրջանում, նաեւ պաշտոնը ստանձնելիս՝ Հայկ Մարությանն ասում էր, որ շփվելու է մարդկանց հետ, քայլելու է քաղաքով, զբաղվելու է յուրաքանչյուր քաղաքացու խնդրով, երթեւեկելու է հասարակական տրանսպորտով և այլն, և այլն։ Բայց երկու օր է՝ այս լարված իրավիճակն է, մասնավորապես այսօր, եւ քաղաքապետը, ներողություն արտահայտությանս համար, «լայաղ չարեց» դուրս գալ եւ շփվել բողոքող քաղաքացիների հետ»,- ասաց Թեհմինա Վարդանյանը։
Նա նշեց, որ իրենք կողմ են քաղաքի կանաչապատմանը, բայց դեմ են խտրական ապամոնտաժմանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Gohar Vardanyan
1 րոպե
326
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Gohar Vardanyan
1 րոպե
1,026
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
Ո՞վ է տվել էս այլանդակության թույլտվությունները․ քաղաքագետ
Gohar Vardanyan
1,597
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում զգալի կտաքանա. 3-րդ համաշխարհայինն արդեն սկսվել է
1 րոպե
188
Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է, պարզապես այն դեռ ոչ ոք չի հայտարարել
1 րոպե
272
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
662
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
511