Քաղաքականություն
Հին «գելերը»՝ ՊԵԿ-ի մրցույթներում պարտվելուց հետո ավելի բարձր պաշտոն են ստացել. «Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
339 դիտում
«Ժամանակ»-ը գրում է. «Օրերս անդրադարձել էինք ՊԵԿ Արմավիրի օպերատիվ-հետախուզության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Օհանյանի նշանակմանը։ Գրել էինք, որ նա նշանակվել է Շենգավիթի հարկային տեսչության պետի տեղակալ և պաշտոնով հավասարվել որդուն` Սինոդ Օհանյանին, որը Արաբկիրի հարկայինի պետի տեղակալն է։
Մեզ ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան Օհանյանի նշանակումից։ Բանն այն է, որ Արմեն Օհանյանը Շենգավիթի հարկային տեսչության պետի տեղակալ նշանակվելուց առաջ՝ այս տարվա փետրվարի 1-ին մասնակցել է Արմավիրի բաժնի պետի համար հայտարարված մրցույթին, սակայն հաղթող չի ճանաչվել։ Մրցույթում հաղթել է Վահան Սողոմոնյանը։ Բայց որքան էլ զարմանալի է, պարտվելուց հետո նա ընդամենը 20 օր անց՝ փետրվարի 21-ին նշանակվել է Շենգավիթի հարկայինի պետի տեղակալ։
Նույնը կրկնվել է Գերասիմ Մկրտչյանի դեպքում, ով նույն ժամանակահատվածում մասնակցել է ՊԵԿ օպերատիվ հետախուզական վարչության 6-րդ բաժնի պետի պաշտոնի համար հայտարարված մրցույթին, սակայն հաղթող է ճանաչվել կրկին Վահան Սողոմոնյանը։ Բայց կարճ ժամանակ անց Գերասիմ Մկրտչյանը, ով շատ հին կոռուպցիոներ է, նշանակվեց ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության բաժնի պետի տեղակալ։ Փաստորեն, երկուսն էլ մրցույթներում պարտվելուց հետո ավելի բարձր պաշտոն են ստացել»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Gohar Vardanyan
1 րոպե
326
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Gohar Vardanyan
1 րոպե
1,026
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
Ո՞վ է տվել էս այլանդակության թույլտվությունները․ քաղաքագետ
Gohar Vardanyan
1,598
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
289
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
338
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
278
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
287