Քաղաքականություն

Ֆրանսիացի նախարարը կատվին Brexit է անվանել կենդանու անորոշության պատճառով

Gohar Vardanyan 248 դիտում
Ֆրանսիացի նախարարը կատվին Brexit է անվանել կենդանու անորոշության պատճառով
Ֆրանսիայում Եվրոպայի հարցերով նախարար Նատալի Լուազոն հայտնել է, որ իր կատվին անվանել է Brexit, քանի որ կենդանին ՙանվճռական է և չի ցանկանում դուրս գալ՚, երբ նախարարը նրա ցանկությամբ բացում է դուռը: Այս մասին հաղորդում է The Local-ը: ՙՆա ինձ ամեն օր արթնացնում է, անտանելի և բարձր մլավում, քանի որ ցանկանում է դուրս գալ: Երբ ես բացում եմ դուռը, նա վճռական չէ և մնում է ներսում: Իսկ երբ նրան քշում եմ, իմ ուղղությամբ ջղային հայացքներ է նետում՚,- բացատրել է նախարարը: Այս լուրը ստացվել է այն բանից հետո, երբ բրիտանական խորհրդարանն անցյալ շաբաթ երկրորդ անգամ մերժեց աջակցել ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ համաձայնությունը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250