Քաղաքականություն
Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Gohar Vardanyan
1 րոպե
234 դիտում
Նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որն արդեն իսկ մուտք է եղել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանից։ Նրա խոսքով՝ եվրոպական դատարանը գործին ընթացք է տվել եւ գործի վերաբերյալ հարցեր ուղարկել իրենց. «Դրանց պատասխաններն այսօր ուղարկել ենք, եւ կարծում ենք, որ շուտով հարցադրումներ կուղարկվեն նաեւ պետությանը։ Ըստ այդմ՝ կսպասենք համապատասխան որոշմանը»։ Արսեն Մկրտչյանը միաժամանակ չի բացառում, որ ներպետական դատական ատյանները գուցե միջանկյալ արդարացի որոշում կայացնեն։
Պաշտպանական կողմը բազմիցս բարձրաձայնել է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հարցը՝ նշելով, որ քրեակատարողական հիմնարկի պայմանները թույլ չեն տալիս ապահովել նրա պատշաճ բուժօգնություն ստանալու իրավունքը, որի պատճառով նրա առողջական վիճակում նկատվում է վատթարացում։ Մկրտչյանի խոսքով՝ այս պահին եւս նրա առողջական վիճակը գնահատվում է շատ ծանր։
Հիշեցնենք, որ օրեր առաջ դատարանը բավարարել էր Մանվել Գրիգորյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։ Պաշտպանի խոսքով՝ իրենք այս որոշումը կբողոքարկեն, բայց թե երբ, հայտնի չէ, վարույթ ընդունելու մասին որոշումը դեռ չեն ստացել. «Դատավորը, ում որպես կանոն մակագրվում է գործը, մեղադրական կողմի ուղղվածություն ունի, հետեւաբար՝ բնական է, որ բոլոր կալանքները եւ կալանքների երկարաձգումը բավարարել եւ բավարարելու է»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Gohar Vardanyan
1 րոպե
326
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Gohar Vardanyan
1 րոպե
1,026
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Gohar Vardanyan
1 րոպե
407
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
292
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
342
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
282
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
291