Քաղաքականություն
Մեկդ Փաշինյանին ասեք, որ ուշադիր լինի․ Արմեն Աշոտյան
Gohar Vardanyan
393 դիտում
Ուրբաթ Եվրոպական միությունը հրապարակեց Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին իր տարեկան զեկույցը, որը հասկանալի պատճառներով, պետք է ուշադրության արժանանար նաեւ Հայաստանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Գրառման մեջ Աշոտյանը հավելելէ․
«Վստահ եմ, որ ներկայիս կառավարությունն եւ Ազգային Ժողովի մեծամասնությունն այն չի կարդացել։
Ճիշտ էլ արել են։ Մեր նորելուկ իշխանավորները զբաղված են առավել կարեւոր հարցերով, օրինակ, ինչպիսի՞ հարաբերությունների մեջ են յոնջան եւ գառների աղեստամոքսային համակարգը։
Վերլուծելով ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների տարեկան զեկույցը՝ շատ հակիրճ արձանագրեմ.
1. Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի նախապատրաստումը մտնում է եզրափակիչ փուլ։ Մեկդ Փաշինյանին ասեք, որ ուշադիր լինի այդ տեքստում Ղարաբաղյան հակամարտության մասին ձեւակերպումների նկատմամբ, որպեսզի դրանք չհակասեն Հայաստանի հետ ստորագրված համաձայնագրին։
2. ԵՄ-ն, ցավոք, մեղմում է իր դիրքորոշումը Ադրբեջանում մարդու իրավունքների հիմնախմնդիրներին։ Ձեր վարչապետին ասեք, որ «թավշյա ժողովրդավարական» կտերը շուտով ընդհանրապես չեն ուտվելու։
3. Ղարաբաղյան կարգավորման մասին ԵՄ-ն վերահաստատում է իր ամբողջական աջակցությունը Մինսկի խմբին։ Ոչ մի շեշտադրում տարածքային ամբողջականության վրա ՉԿԱ, ի հեճուկս ադրբեջանական պրոպագանդայի։
4. ԵՄ-ն շարունակական հետաքրքրություն է ցուցաբերում Ադրբեջանի գազային կարողությունների նկատմամբ Հարավային գազային միջանցքի շրջանակներում։ Եվրոպացիները ակնկալում են, որ այս տարի Շահ Դենիզ 2-ի շահագործումից կավելանան ադրբեջանական գազի արտահանման ծավալները, որոնք պետք է հասնեն ԵՄ 2020 թվականից։ Ադրբեջանի գազային պաշարները գնահատվել են 2.6 տրիլիոն խ.մ.։ Կառավարությանն ասեք, որ շատ ուշադիր լինի հատկապես Հունաստանի, Իտալիայի, Բուլղարիայի եւ Ռումինիայի հետ հարաբերություններում»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Gohar Vardanyan
1 րոպե
326
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Gohar Vardanyan
1 րոպե
1,026
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Gohar Vardanyan
1 րոպե
407
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
292
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
342
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
282
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
291