Քաղաքականություն

Ոստիկանների միջնորդությամբ դպրոց եկող տնօրենը ազատվեց աշխատանքից

Gohar Vardanyan 488 դիտում
Ոստիկանների միջնորդությամբ  դպրոց եկող տնօրենը ազատվեց աշխատանքից
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության կողմից ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին ուղղված «Այգեվանի Մ. Խորենացու անվան միջնակարգ դպրոց» և «Լենուղու Ջիվանու անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների վերաբերյալ «Հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին» միջնորդագրերը քննարկվել են մարզպետի մոտ հրավիրված խորհրդակցությունների ընթացքում: Արմավիրի մարզպետարանից տեղեկացնում են, որ տեղի ունեցած քննարկումների արդյունքում վերը նշված դպրոցների տնօրենները զբաղեցված պաշտոնից ազատվելու վերաբերյալ դիմում են ներկայացրել մարզպետ Համբարձում Մաթևոսյանին և վերջինիս համապատասխան որոշումներով ազատվել զբաղեցրած պաշտոններից: Հիշեցնենք, որ Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում արդեն 6-րդ օրն էր, ինչ չէին դադարում դասադուլն ու գործադուլը: Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն էլ հայտնում էր, որ Ավշարի դպրոցի տնօրենը ոստիկանների միջնորդությամբ է դպրոց գալիս:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250