Քաղաքականություն

10 000 դոլար եւ 10 000 եվրո․ Արմեն Սարգսյանի նորանշանակ օգնականի ունեցվածքը․«Փաստ»

Gohar Vardanyan 1 րոպե 259 դիտում
10 000  դոլար եւ 10 000 եվրո․ Արմեն Սարգսյանի նորանշանակ օգնականի ունեցվածքը․«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նորանշանակ օգնական Սաթենիկ Աբգարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Ս. Աբգարյանը հայտարարագրել է երկու բնակարան: Անշարժ գույք հայտարարագրված չէ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարատու պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները կազմել են 4000000 ՀՀ դրամ եւ 2000000 ՀՀ դրամ: Ս. Աբգարյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 10 000 ԱՄՆ դոլար եւ 10 000 եվրո: Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է շուրջ 5 166 627 ՀՀ դրամ: Ստացված եկամտի շուրջ 4 843 950 ՀՀ դրամն էլ գոյացել է ստացված փոխառություններից (վարկեր): Սաթենիկ Աբգարյանը ՀՀ նախագահի օգնականի պաշտոնին է նշանակվել 2019թ. փետրվարին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում անակվել 2019թ. փետրվարին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250