Քաղաքականություն
Առողջապահության նախարարությունում մարտի 8-ի կապակցությամբ պարգևավճար չի եղել․ հերքում
Gohar Vardanyan
1 րոպե
308 դիտում
ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել՝ «Նախարար Արսեն Թորոսյանը մարտի 8-ի առթիվ ինքն իրեն շուրջ 2.5 մլն դրամ պարգավճար է տվել» հոդվածի վերաբերյալ։
Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է․
«Անդրադառնալով Politik.am կայքի «Նախարար Արսեն Թորոսյանը մարտի 8-ի առթիվ ինքն իրեն շուրջ 2.5 մլն դրամ պարգավճար է տվել» հոդվածին, հայտնում եմ, որ նախարարության որևէ աշխատակից, այդ թվում նախարարը՝ մարտի 8-ի կապակցությամբ պարգևավճար չի ստացել։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ համաձայն կառավարության կառուցվածքի մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետով կառավարության անդամի վարձատրության չափը սահմանվում է օրենքով:
Համապատասխանաբար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց պարգևատրումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդից, աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից, տվյալ մարմնի նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի միջոցներից աշխատանքների փորձարարական կազմակերպման համար օպտիմալացված միջոցներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
Այսպիսով, առողջապահության նախարարության աշխատակիցները ստացել են պարգևատրումներ՝ ղեկավարվելով վերը նշված օրենքներով և ՀՀ գործող իրավակարգավորումներով»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Gohar Vardanyan
1 րոպե
326
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Gohar Vardanyan
1 րոպե
1,026
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Gohar Vardanyan
1 րոպե
407
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նազարբաևը հրաժարական տվեց՝ պատճառները
Gohar Vardanyan
1,320
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
298
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
348
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
288
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
296