Քաղաքականություն

Ղազախստանի որոշ քաղաքների կենտրոնական փողոցները Նազարբաևի անունով են վերանվանվել

Gohar Vardanyan 1 րոպե 236 դիտում
Ղազախստանի որոշ քաղաքների կենտրոնական փողոցները Նազարբաևի անունով են վերանվանվել
Ղազախստանում 5 քաղաքների կենտրոնական փողոցներն այսուհետ կկոչվեն երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունով: Այս մասին հաղոդում է «Хабар 24»-ը: Նման որոշում են կայացրել Պավլոդար, Պետրոպավլովսկ, Աթիրայ և այլ քաղաքների ինքնակառավարման մարմիններում: «Քաղաքները, օբյեկտներն ու փողոցները երկրի պատմության մեջ մեծ ներդրում ունեցած հայտնի անձանց անուններով կոչելը հին ավանդույթ է: Մեր սերունդները պետք է հիշեն, թե ինչից է սկսվել Ղազախստանի պատմությունը»,- ասել է «Ղազախստանի Բնակարանային տնտեսության արդիականացման և զարգացման կենտրոն» ՓԲԸ մասնաճյուղի տնօրեն Սերգեյ Խուդյակովը: Հիշեցնենք, որ Ղազախստանի նորանշանակ նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի առաջարկովՙ խորհրդարանը միաձայն երկրի մայրաքաղաք Աստանան Նազարբաևի պատվին Նուրսուլթան է վերանվանել:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250